Փոքր բիզնեսն ավելի շատ առավելություններ ունի. ինչպես կիրառել դրանք

April 11, 2017

Ամբողջ աշխարհում ամեն րոպե ծնվում են նոր գաղափարներ, ստեղծվում են միլիոնավոր նոր ընկերություններ: Իհարկե, դրանցից ընդամենը մի մասն է հաջողության հասնում: Մյուսները ստարտի համար լավ ռեսուրսներ կարող են ունենալ, սակայն չկարողանան գրագետ և արդյունավետ օգտագործել դրանք: 
Գտեք ձեր սեգմենտը: Փոքր բիզնեսն առաջին հերթին պետք է գտնի իր տեղը շուկայում, հետո սահմանափակ ռեսուրսներով արդյունավետ առաջ գնա: Այդ դեպքում անհրաժեշտ է շեշտը դնել փոքր պահանջարկի վրա, ստեղծեք, առաջարկեք այն, ինչը ձեզ մոտ ամենալավն է ստացվում:
Եղեք փոքր, բայց ընդհարձակ մտածեք: Սկսնակների ամենահաճախ տրվող  հարցն է` ինչպես եմ մրցակցելու խոշորների հետ: Բայց փոքր բիզնեսն ունի շատ առավելություններ մեծի համեմատ, այդ թվում ճկունություն, արագ արձագանքելու և նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման հնարավորություն:  Համոզվեք, որ այս ամենից լիարժեք օգտվում եք:
Ընդգծեք ձեր պրոդուկտի առանձնահատկությունները: Ցույց տվեք այն առավելությունները, յուրահատկությունները, որոնք տալիս է ձեր առաջարկը,  պրոդուկտը, նաև խնդիրներ լուծելու հնարավորությունները: Խուսափեք copy-paste-ի մարտավարությունից: Իհարկե, ուսումնասիրեք մրցակիցների բոլոր առաջարկները, սակայն ստեղծեք ձերը:






Կարևորեք առաջին տպավորությունը ձեր մասին: Առաջարկեք  կոկիկ և որակյալ ծառայություն: Երկրորդ շանսը չի լինում առաջին տպավորությունը թողնելու համար: Դա նշանակում է, որ պետք է ունենալ, օրինակ, կոկիկ խանութ, բարեկիրթ, բարեհամբույր անձնակազմ ու սպասարկողներ: Սակայն, եթե միայնակ եք աշխատում, տան պայմաններում, հիշեք, որ ցանկացած մեկը ձեր մրցակիցն է, նաև հաճախորդը  և այն, ով  կարող է խորհուրդ տալ օգտվել ձեր ծառայություններից: Համոզվեք, որ դուք միշտ պրոֆեսիոնալ եք, լավ տեղյակ եք բիզնեսի մանրամասներին և պատրաստ եք ներկայացնել այն:
Լավ համբավ: Ձեր բիզնեսի հաջողությունը համբավն է: Չափազանց կարևոր է, որ դուք, ձեր ծառայությունը և պրոդուկտը ունենան լավ համբավ: Հենց դա է ձեր բիզնեսի հաջողության երաշխիքը: Միշտ ձգտեք ապահովել բարձր որակ:
Մշտապես կատարելագործվեք: Բիզնեսմենները լավ գիտեն, որ երբեք չպետք է մտածեն կոնսերվատիվ, հատկապես, եթե մտադիր են բարելավել իրենց պրոդուկտի կամ ծառայության որակը: Հակառակ դեպքում, եթե առաջնորդվեք ստանդարտ «մենք միշտ այդպես ենք արել» մոտեցմամբ, ռիսկը մեծ է, որ կպարտվեք, շատ արագ կնահանջեք մրցակցությունում: Արդի բիզնեսը պահանջում է նոր, արագ որոշումներ:
Լսեք հաճախորդներին: Հետևեք շուկայի պահանջարկին և պատասխանեք համապատասխան առաջարկով: Հաճախորդները պետք է զգան, որքան կարևոր են ձեր համար: Հիշեք, որ ամենաէժան գովազդը հաճախորդների գովքն է ձեր մասին:
Պլանավորեք ձեր հաջողությունը: Գործարարը պետք է հասկանա իր պլանավորման ուժը: Լավ ծրագիրը կմեծացնի ձեր հաջողության շանսերը, հնարավորություն կտա գնահատել ծախսերը, կանխատեսել վաճառքները և վերահսկել ռիսկերը: Բիզնեսն առանց պլանավորման կարծես մի վարորդ լինի օտար երկրում առանց քարտեզի:
Նորամուծություններ արեք:  Մշտապես թարմացրեք ձեր բիզնեսը, քայլեք ժամանակից համահունչ, տեխնոլոգիական նորարությունները կիրառեք: Այդ ամենը հնարավորություն կտա բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը:
Աշխատեք խելքով:  Որպես գործարար պետք է լինեք վստահ, համառ և համարձակ նոր գաղափարներ զարգացնելու գործում: Փորձը ցույց է տալիս, որ հեռատես գործարարները ընդունում են իրականությունը և կատարում են խելամիտ քայլեր: Նրանք հասկանում են, որ խետք է ժամանակին աշխատացնել ուղեղը և հետևել որակի, ոչ թե քանակի ապահովմանը: