Սմարթֆոնով պառկած կարդալը առաջացնում է կուրություն, քաղցկեղ ու անքննություն

March 28, 2017

Սմարթֆոնի առաջին զոհը 22 ամյա մի աղջիկ է եղել, որը մթության պայմաններում տեսողությունը ժամանակավորապես կորցնելու խնդրով դիմել է ակնաբույժի օգնույթյանը: Պացիենտը նշել է, որ տեսողության ժամանակավոր կորուստ ունենում է շաբաթը մի քանի անգամ: Հետազոտելուց հետո մասնագետները որևէ խնդիր չեն հայտանբերել, որը  կարող էր դառնալ տեսողության կորստի պատճառ:
Տեսողության ժամանակավոր կորստից բողոքող երկրորդ կինը եղել է 40 տարեկան: Նա նշել է, որ արդեն կես տարի է, ինչ արթնանալուց տեսողությունը վերականգնվում է մոտավորապես 15 րոպե հետո: Երկրորդ այցելուին հետազոտելուց հետո էլ մասնագետները որևէ ֆիզիկական կամ առողջական խնդիր չեն հայտնաբերել:



Սմարթֆոնային հիվանդությունների մասին կարդացեք նաև



Դրանից հետո բժիշկները սկսել են ուսումնասիրել, թե ինչ արտաքին պատճառների դեպքում կարող են  կանայք մթության պայմաններում ժամանակավորապես  կորցնել տեսողությունը: Այցելուների հետ քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ կուրությունը սկսվել է հենց այն ժամանակ, երբ կողքի վրա պառկած՝ կանայք նայել են իրենց սմարթֆոնի էկրանին:
Որպես կանոն Ժամանակավորապես կուրացել է  պառկած կողմի հակառակ աչքը: Մասնագետները պարզել են, որ ժամանակավոր կուրության առաջացմանը պատճառն այն է, որ կանայք, իրենք էլ չգիտակցելով, նայել են սմարթֆոնի էկրանին մի աչքով, քանի որ երկրորդ աչքն այդ ժամանկ վերմակով կամ բարձով փակված է եղել: Որն այդ ժամանակահատվածում հարմարվել է մթությանը, իսկ բաց աչքը՝ էկրանի վառ գույնին: Ինչի պատճառով էլ, երբ հեռախոսն անջատվել է, էկրանի լույսին սովոր աչքը սկսել է չտեսնել: Բժիշկներն այս հիպոթեզը  պարզելու համար սմարթֆոնի զոհ 2 կանանց խնդրել են  էկրանին նայել նախ 2 աչքով, այնուհետև հերթականությամբ՝ մեկական աչքով: Ամեն անգամ, դրանից հետո նրանք ժամանակավորապես կորցրել են տեսողությունը:
Մասնագետները պնդում են, որ նմաատիպ դեպքերն ավելի հաճախակի են դառնալու ու ավելի տարածված, քանի որ հեռախոսների կամ այլ գաջեթների էկրանների լուսավորությունն ու  գույները ավելի ու ավելի վառ են դառնում, իսկ մարդիկ էլ ավելի շատ ժամանակ են հատկացնում սմարթֆոններին ու թաբլեթներին:  Սմարթֆոնային կուրությունը երկարատև բացասական ազդեցություն ունենում է աչքի ցանցաթաղանթի՞ վրա, թե ոչ` դեռևս պարզ չէ: Սակայն սմարթֆոնային կուրությունը միակ խնդիրը չէ, որ պառկած  ժամանակ հեռախոսով երկար զբաղվելն առաջացնում է:
Ավելի վաղ ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել էին, թե ինչպես է այն ազդում քնի վրա:  Պարզվել էր, որ գաջեթների արձակած կապույտ լույսը դառնում է   քնի խանգարման պատճառ: Էքսպերիմենտի  ժամանակ մասնագետները հետազոտել են 12 մասնակցի, որոնք քնելուց առաջ  մի քանի ժամ շարունակ կարդացել են տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուժեղ լուսավորված էկրաներով գաջեթներով:  Արդյունքում,  էլեկտրոնային տարբերակով կարդացած մասնակիցները  դժվարացել էին քնել և ավելի կարճ էր տևել արագ քնի էտապը: Գիտնականների կարծիքով քնի վրա տեխնիկայի նմանաատիպ ազդեցությունը 21-րդ դարի պատուհասն է:  Քնի խանգարումներից բացի, այն կարող է նպաստել շագանակագեղձի և  կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը: