Վրաստանի նախագահի թեկնածուի որդին դեբատների է հրավիրում իր մոր մրցակցի որդուն

November 23, 2018

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի որդին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն, առաջարկել է դեբատներ անցկացնել մոր մրցակցի՝ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի որդու հետ:
Թեյմուրազ Գորջեստանին (Զուրաբիշվիլիի որդին) այդ մասին հայտարարել է երիտասարդ ընտրողների հետ հանդիպմանը, ուր եկել էր մոր հետ միասին:
Երիտասարդության հետ զրուցելիս նա հետաքրքրվել է, թե որտե՞ղ է Գրիգոլ Վաշաձեի տղան և ինչո՞ւ նա չի աջակցում իր հորը նախընտրական արշավի ընթացքում.
«Ես մի հարց ունեմ: Ես այստեղ եմ, երեք օրից Փարիզից կգա Քեթևանը [Զուրաբիշվիլիի աղջիկն ու Թեյմուրազի քույրը], ես Լոնդոնից եմ եկել և մի հարց ունեմ. ո՞ւր է Նոդար Վաշաձեն: Մոսկվայո՞ւմ»:
[caption id="attachment_135381" align="aligncenter" width="709"]Սաակաշվիլի. Վրաստանը նորից հզորացնենք


  • Ո՞վ կլինի Վրաստանի նախագահ՝ կորոշվի երկրորդ փուլում




  • Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում գաղտնի քիմլաբորատորիաներ ունենալու մեջ






  • Թեյմուրազ Գորջեստանիի այս խոսքերը սոցցանցերում հսկայական ռեզոնանս են առաջացրել:
    «Թող մի հատ էլ շների կռիվ սարքեն կամ դեբատի հրավիրեն զարմուհիներին կամ մորաքույրներին», – այս ոգով մեկնաբանություններ հնչեցին:
    Սալոմե Զուրաբիշվիլին երկու երեխա ունի՝ Թեյմուրազ և Քեթևան Գորջեստանիները: Ինչպես և Սալոմե Զուրաբիշվիլին, նրանք Փարիզում են մեծացել: Թեյմուրազը 32 տարեկան է, Քեթևանը՝ 29: Թեյմուրազը դիվանագետ է և աշխատում է ՄԱԿ առաքելությունում: Քեթևանն ապրում է Փարիզում, որտեղ հեռուստատեսությունում աշխատում է որպես սպորտային հաղորդումների հաղորդավար: Զուրաբիշվիլիի երեխաները հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններից առաջ Վրաստան էին եկել՝ մորը սատարելու: Թեյմուրազն ու Քեթևանը բազմիցս ելույթ են ունեցել տարբեր հաղորդումներում և վրացական հեռուստաալիքներով, հարցազրույցներ տվել մամուլին, հայտարարություններ արել Զուրաբիշվիլիի նախընտրական արշավի ժամանակ:
    Ինչ վերաբերում է Գրիգոլ Վաշաձեին, նա երկու երեխա ունի: Առաջին ամուսնությունից ծնված նրա որդի Նոդար Վաշաձեի մասին հայտնի է միայն, որ Ռուսաստանում է ապրում, իսկ 12-ամյա դուստրը՝ Էլենե Վաշաձեն, ներկայիս կնոջից՝ պրիմա պարուհի Նինո Անանիաշվիլիից է:


    Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում