Ինչո՞ւ է զինանշանի Արծիվը հայացքը թեքում Առյուծից

December 7, 2016

Գիտե՞ք, որ Ֆլորենցիայի գլխավոր տաճարը կառուցված է Իտալիայում քրիստոնեություն տարածող հայազգի Մինասի աճյունի վրա, գիտեի՞ք, որ Եգիպտոսի երկու խալիֆներն ու առաջին վարչապետը հայեր էին, կամ որ Բյուզանդիան ժամանակին հայկական դինաստիա է ղեկավարել, կամ որ Սիրիայի բանակում հայերը գեներալներ են ունեցել, կամ որ Պորտուգալիան երկիր է դարձել Գալուստ Գյուլբենկյանի հաշվին, գիտե՞ք, թե ովքեր են հայերը եղել Հնդկաստանում կամ Իրանում, դե Սինգապուրի մասին էլ չասեմ. այստեղ նույնիսկ երկրի խորհրդանիշն է հայի ձեռքի գործը:
Իսկ չե՞ք մոռացել, որ Հայաստանը 25 տարի առաջ Խորհրդային միության մասն էր, չե՞ք մոռացել, որ Հայաստանի հանրապետությունը անկախացել է մի հսկա երկրից, անջատվել է փլուզվող համակարգից, որտեղ ձևը միշտ ճնշել է բովանդակությանը, կամ որ Հայաստանը ղեկավարող սերունդը ապրել է հենց այդ երկրում, կամ որ կրթություն ստացել է այնտեղ, մանկությունը, պատանեկությունը և նույնիսկ երիտասարդութունն ապրել է այլ երկրում, դե Կոմկուսի ազդեցության մասին էլ չասեմ, այստեղ անդամագրվում էին նույնիսկ այն հայերը, որոնք մի օրում դարձան ազգայնականներ:
Առաջին պարբերությունը Հայկական աշխարհն է, երկրորդը` Հայաստանի հանրապետությունը: Անցած 25 տարում երկու Հայաստաններն ավելի ուժեղ են բախվում իրար, իրար չեն հասկանում: Գերխնդիրը մեկն է. ինչպե՞ս միացնել երկու բոլորովին տարբեր Հայաստանները: Ես դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ դա պետք է անել…






Միջազգային համակարգը ստեղծվել է ընդամնեը տասնամյակներ առաջ. պետք չէ շրջապատող ներկան ընդունել որպես աքսիոմատիկ ճշմարտություն. մինչև Առաջին աշխարհամարտը մենք այլ աշխարհում էինք ապրում, այլ աշխարհում ենք ապրելու նաև վաղը:
Ու հեցն վաղվա պետության տեսակի մասին է պետք մտածել: Անտանելի, ուղղակի զզվելի է անընդհատ սպասել, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան ստեղծվի, որպեսզի մենք օգտագործենք: Պետության նոր տեսակ ստեղծել կարելի է, ու դա պետք է մենք անենք: Իսկ մինչև այդ Հայաստանի զինանշանի Առյուծը կշարունակի թեքել հայացքը Արծվից. Նրանք իրար չեն հասկանում:
Չի բացառվում, որ մոտ ապագայում «երկիրը երկիր չի» անհեթեթ անհեթեթ արտահայտությունը շատ էլ փիլիսոփայական հնչի: Հայությանը «երկրի» նոր համակարգ է անհրաժեշտ: