Կառլ Չիլինգարյան. նա լուծվող սուրճի հայ արքան է

October 14, 2018

Կառլ Չիլինգարյանը ծնվել է Համբուրգում 1910թ.-ին Կարապետ և Էռնա Չիլինգարյանների ընտանիքում: Համբուրգի համալսարանում ստացել է հաշվապահի կրթություն: Սկզբում Կառլը զբաղվում է մրգերի վաճառքով, հետո` թուզ, խուրմա, շաքարավազ, կակաո և թեյ: Կլորիկ գումար վաստակելով կարճ ժամանակում դառնում է քաղաքի ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը:
Չիլինգարյանի հետ Հերցի ծանոթությունը շուտով վերաճում է հաջողված բիզնես-գործակցության: Հերցը սուրճ էր ներկրում, հայ գործընկերոջ վարձակալած պահեստներում այդ հատիկները սկսեցին բովել հատուկ սարքերի միջոցով: Մրցակցությանը դիմակայելու համար գործընկերները սկսեցին բոված սուրճը փաթեթավորել երկաթե տարաներում և այդ նույն փաթեթների մեջ նվերներ էին դնում: Սա գնորդին գրավելու լավագույն տարբերակն էր:
Չիլինգարյանի խոսքով սուրճը բառացիորեն խլում էին իրենց ձեռքից: Ի դեպ նվերները տարբեր էին. անձեռոցիկներ, սրբիչներ: Ավելին`մեկ անգամ գնելուց հետո հաճախորդներն անակնկալով սուրճը կրկնակի քանակով էին պատվիրում:  
«Տարաները շատ հարմար էին հետագա օգտագործման համար, տնային տնտեսուհիները դրանցում շաքարավազ կամ ալյուր էին պահում: Գնորդների 90 տոկոսը մեր մշտական հաճախորդները դարձան»:



Կարդացեք նաև․



Համատեղ բիզնեսն ի սկզբանե կրում էր «Frisch-Röst-Kaffee Carl Tchiling GmbH» անվանումը, սակայն բարդ արտասանության պատճառով գործընկերներն այն կրճատեցին:
«TSCHIBO» («Tschi» - հայ բիզնեսմենի ազգանվան առաջին վանկն է), («Bo» - գերմաներեն` «Bohnen», թարգմանաբար` սուրճի հատիկներ): Էկզոտիկ անվանումը նույնպես մարքեթինգային քայլ էր. այն ժամանակ գնորդները կարծում էին, թե դա սուրճի յուրահատուկ տեսակ է:
Առաջին իսկ օերից սուրճն այնքան սիրվեց, որ բիզնեսմենները մշակեցին հետևյալ տեսակները. «Family», «Mocca», «Exclusive», «Gold Selection», «Espresso lines». Ամիսներ անց այն սիրվեց նաև Գերմանիայի սահմաններից դուրս:
«Անցան այն ժամանակները, երբ բոված սուրճը վաճառում էին օճառի ու ձկան կողքին: Ժամանակակից ամերիկացին գնում է ֆիրմային սուրճ, այն որակյալ է ու թարմ», - գրում էր այդ տարիների մամուլը:
Գոյության 6 տարիների ընթացքում «Tschibo» -ն ավելի քան 1000 ռեստորաններ ու 24-ժամ աշխատող սրճարաններ է բացում:
Չիլինգարյանը մահացել է 1987թ-ին, նա հանգչում է Համբուրգում` Օլսդորֆի ընտանեկան դամբարանում:
Այսօր «Tchibo»- ն հայտնի է նաև հագուստի, կենցաղային իրերի արտադրությամբ, տուրիստական ու ապահովագրական գործունեությամբ:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում