Ինչպե՞ս Levi Strauss-ի գլխավոր տնօրենը լճացումից փրկեց լեգենդար բրենդը

Ինչպե՞ս Levi Strauss-ի գլխավոր տնօրենը լճացումից փրկեց լեգենդար բրենդը

Չիպ Բերգը 54 տարեկան էր, երբ դարձավ Levi Strauss-ի գլխավոր տնօրեն: Ընդունելով ընկերության առաջարկը՝ Բերգը որոշեց Levi Strauss-ին վերադարձնել իր երբեմնի համբավը:

Չիպ Բերգը 28 տարի շարունակ եղել է Procter & Gamble-ի բրենդ-մենեջերը: Այդ ընթացքում նա ստացել է աշխատանքային բազմաթիվ առաջարկներ, սակայն Levi Strauss-ի առաջարկը նրան ստիպեց հեռանալ է Procter & Gamble-ից:

Levi Strauss-ը Բերգի ամենասիրելի բրենդն էր, որը հագուստի աշխարհ բերեց ջինսե տաբատները:  Levi Strauss-ն այդ ժամանակ ճգնաժամի մեջ էր: Գրեթե 10 տարի (2001-2010) տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 4-4.5 մլրդ դոլար: Հիմա Levi Strauss-ի եկամուտը 5 մլրդ դոլար է:

2011-ի սեպտեմբերից աշխատանքի անցնելով՝ Բերգն առանձնազրույցներ ունեցավ բոլոր աշխատակիցների հետ ու հասկացավ, որ շուկայում Levi Strauss-ի պարտությունը հստակ նպատակի, գաղափարի բացակայությունն է:

Levi Strauss-ի աշխատակիցների գրեթե ¾-ը վստահ էր, որ ընկերությունում ամեն ինչ հրաշալի էր: Կարծրացած տեսակետը կոտրելու համար Բերգը ստիպված եղավ հրաժարվել գրեթե բոլորից:


Կարդացեք նաև.


Live in Levi’s

Առաջին քայլը, որ արվեց Levi Strauss-ում ՝ ճիշտ կարգախոսի ընտրությունն էր: Live in Levi’s արտահայտությունը մեխվել էր Բերգի հիշողության մեջ, երբ առաջին անգամ նման կարծիք էր լսել իր ծանոթներից մեկից: Live in Levi’s-ն էլ դարձավ Levi Strauss-ի բրենդային կարգախոսը:

Հաջորդ քայլը ռազմավարության մշակում էր, որը թույլ կտար ավելացնել ընկերության եկամուտները: Շուկայի ուսումնասիրությունն օգնեց գտնել «բաց տարածքներ», որն անհրաժեշտ էր արագ լցնել. ընկերությունը ոչ միայն ավելացրեց տղամարդկանց տաբատների արտադրությունը, այլ նաև սկսեց մեծ քանակով արտադրել կանացի ջինսե վերնաշապիկներ, բաճկոններ: Առաջնային դարձան նաև ռուսական, հնդկանան ու չինական շուկաններ թափանցելն ու ինտերնետային շուկայում հայտնվելը: Հարմարավետության համար էլաստիկ դարձվեց նաև ջինսե կտորները:

Կատարված ներդրումներն արդեն տալիս են իրենց արդյունքը: Կրճատվել է ընկերության ծախսը, ավելացել՝ եկամուտը:  2017 թվականը դարձավ վերջին տասը տարիների համար ամենաբեկումնային տարին: Բրենդային հագուստի գինը բարձրացավ 9%, բաճկոնների ու վերնաշապիկների արտադրությանը ծավալն ավելացավ 35%, ընկերության եկամուտն դարձավ 5 մլրդ դոլար:

Չիպ Բերգը վստահ է՝ սա դեռ սկիզբն է, շատ շուտով Levi Strauss-ը կդառնա ավելի քան 10 մլրդ դոլար եկամուտ ունեցող ընկերություն:

hbr-russia.ru


Հետևեք newmag-ին  Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք