6 խորհուրդ ապրանքն Apple-ի պես ներկայացնելու համար

6 խորհուրդ ապրանքն Apple-ի պես ներկայացնելու համար

Սթիվ Ջոբսն ապրանքը ներկայացնելու տաղանդ ուներ: Կարող եք, որպես ուսումնական ձեռնարկ, դիտել iPhone 2007-ի շնորհանդեսը:

Այսօր Apple-ն ավելի շատ նոր ապրանքների գլխավոր առանձնահատկություններն է ներկայացնում` առանց ֆոկուսների, առանց սյուժեի ու դրամատուրգիայի: Բայց Ջոբսի ներդրած գլխավոր սկզբունքները, չափորոշիչները շարունակվում են:

1. Մի ցույց տվեք սլայդեր. պատմեք պատմություն

Աշխատեք շնորհանդեսի սյուժեի ու սցենարի կառուցվածքի վրա: Հետո մի քանի անգամ փորձ արեք: Եթե շնորհանդեսը սկսվում է նրանից, որ բացում եք սլայդները, հաջողությունն արդեն վտանգված է: Ու արդեն կարևոր չէ,  Power Point է, թե Keynote: Դրանք երկուսն էլ ձեզ դարձնում են քառակուսու գերի, որը սահմանափակում է մտքերը կամ սպանում պատմությունը:

2. Մի վախեցեք մաքուր սլայդներից


Եթե սլայդի վրա ընդամենը մեկ բառ է, նորմալ է: Նորմալ է նաև, երբ նկարների վրա չկա գրություն: Այս մոտեցումը միայն Apple-ինը չէ: Google-ի գործադիր ղեկավարն ասում է.

«Պատմությունն ավելի լավ է պատմել նկարների միջոցով: Այդ պատճառով մենք խուսափում ենք տեքստով ծանրաբեռնված սլայդներից ու bullet points-երից»:  

3. Դա չի նշանակում, որ սլայդերը պետք է պատրաստել, ինչպես պատահի

Ուշադրություն դարձրեք Լիզա Ջեքսոնի շնորհանդեսին ու ելույթին: Նա շրջակա միջավայրի գծով Apple-ի փոխտնօրեններից է: Նրա սլայդերում տեքստերի միջից թափանցում են բույսերի պատկերներ: Դետալներն օգտագործելը պրոֆեսիոնալ մոտեցում է: Այդպիսի մանրուքները կարող են աչքի չընկնել, բայց կմնան լսարանի ենթագիտակցության մեջ:


Կարդացեք նաև.


 

4. Սլայդերը զարդարելու փոխարեն աշխատեք ֆոտոների ու վիդեոների ստեղծման վրա

Որակյալ, գունեղ ֆոտոներն ավելի շատ բան կասեն, քան հազարավոր բառերը: Բայց խոսքը Google-ի ֆոտոների մասին չէ: Լավ կլինի առանձին բյուջե հատկացնել շնորհանդեսի սլայդների 3D ֆոտոների, ընդհանրապես ֆոտոբովանդակության համար:

5. Մի պատմեք, եթե կարող եք ցույց տալ

Ավելի լավ է ցույց տալ, թե ինչ զվարճալի է խաղալ AR-խաղեր, քան պատմել այդ մասին: Հանդիսատեսը կարող է իրեն պատկերացնել այդ դերում: Իսկ լավագույն դեպքում` տվեք նրանց հնարավորություն խաղալ այդ խաղը: Խոսքը վերածեք` գործողության:  

6. Սովորեք կենտրոնացնել ուշադրությունը

Կարելի է ցույց տալ վիդեո, ներկայացնել այն, ինչի մասին խոսում եք: Այնպես արեք, որպեսզի հանդիսատեսը չձանձրանա ու հեռախոսով զբաղվելու ցանկություն չունենա: Մի վախեցեք նաև կիսվել բեմով: Apple-ի շնորհանդեսին հետաքրքիր էր լսել Սրտաբանների ասոցիացիայի նախագահին, որը մեկնաբանում էր նոր խելացի ժամացույցի հնարավորությունները:  Մի մոռացեք սլայդների մասին, բայց միշտ սկսեք պատմությունով: Մտածեք, թե որն է գլխավոր մեսիջը, փորձեք ամեն ինչ տեղավորել երեք գլխավոր կետերում: Ցույց տվեք ձեր շնորհանդեսի խոսքի կառուցվածքը մարկերով գրատախտակի, թղթի կամ հատուկ ստիքերների միջոցով:

Եվ հիշեք, եթե ձեր ընկերությունը Apple-ը չէ, ոչ ոք երկար չի լսի ձեր խոսքն ու ապրանքի առանձնահատկությունները: Սմարթֆոնների հայտնվելուց հետո մարդիկ սովորել են ավելի արագ ապակենտրոնանալ ու կենտրոնանալ սեփական խնդիրների վրա: Եղեք լակոնիկ ու կարճ:

lifehacker


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք