Ուորեն Բաֆեթը՝ հարստության, սրբերի, սեքսի, փոսի, փողի և պարկի մասին

Ուորեն Բաֆեթը՝ հարստության, սրբերի, սեքսի, փոսի, փողի և պարկի մասին

Ուորեն Բաֆեթը ամերիկացի բիզնես մագնատ և ներդրող է: Աշխարհի ամենահաջողակ ինվեստորն է և ամենահարուստ մարդկանցից մեկը:

  • Ես բիզնեսմեն չեմ: Ես արվեստագետ եմ:
  • Երբ 16 տարեկան էի, գլխումս միայն երկու միտք էր պտտվում՝ աղջիկներ և մեքենաներ: Աղջիկների հետ ամեն ինչ հարթ չէր, այնպես որ ինձ մնում էր բավարարվել մեքենաներով: Այնուամենայնիվ,  աղջիկների մասին էլ էի մտածում, պարզապես մեքենաների դեպքում բախտս միշտ բերում էր:
  • Միշտ իմացել եմ, որ հարուստ եմ լինելու: Ոչ մի վայրկյան չեմ կասկածել:
  • Եթե մտել ես 1% կազմող  ամենահաջողակ և հարուստ մարդկանց ցուցակը, քո պարտականությունն է մտածել մնացած 99 տոկոսի մասին:
  • Ինչ-որ մեկն այսօր հանգստանում է ստվերում, որովհետև տարիներ առաջ այդտեղ ինչ-որ մեկը ծառ է տնկել:
  • Մարդիկ միշտ քննարկում են անորոշ ժամանակների մասին: Բայց գիտեք, ես մտածում եմ, որ ժամանակը կարգավորված է: 2001 թվականի սեպտեմբերի 10-ին աշխարհում իսկապես անորոշություն էր: 1987 թվականի հոկտեմբերի 18-ին նույնպես (Օրեր, որոնց հաջորդել են ահաբեկությունները Նյու-Յորքում  2001 թվականի սեպտեմբերի 11-ին և ամերիկյան բոսրայի «սև» երկուշաբթին 1987 թվականի հոկտեմբերի 19-ին,- խմբ.) :
  • Ուոլ-Սթրիթը երկրի վրա միակ վայրն է, որտեղ Ռոլս ռոյսերով եկած մարդիկ լսում են մետրոյով ժամանած մասնագետներին:
  • Եթե գնում ես քեզ համար անկարևոր իրը, ապա շուտով կսկսես վաճառել այն, ինչ անհրաժեշտ է քեզ:
  • Բոլոր անզգույշ ներդրողները պետք է սովորեն Բոբի Բերի երգից մի հատված (Քանթրի ոճի հայտնի կատարող,- խմբ.): Նա բացատրում է, թե ինչ կարող է ապագայում պատահել ձեր ձեռքբերումների հետ: «Երբեք չեմ քնել տգեղ կնոջ հետ, բայց արթնացել եմ մի քանիսի հետ»:
  • Փորձում եմ ներդրումներ անել իդեալական ձեռնարկություններում, որոնք կարող է ղեկավարել նույնիսկ հիմարը: Վաղ, թե ուշ այդպես է լինելու։
  • Լավ աշխատանք գտնելու որոնումն անընդհատ հետաձգելը և շարունակ տհաճ գործով զբաղվելը նույնն է, թե սեքսով սկսեք զբաղվել միայն թոշակի անցնելուց հետո։
  • Ազնվությունը կարևոր որակ է: Պետք չէ այն սպասել էժան մարդկանցից:  
  • Յուրաքանչյուր սուրբ ունի անցյալ, յուրաքանչյուր մեղսավոր՝ ապագա:
  • Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր օր պետք է որոշ ժամանակ ծախսել պարզապես նստելու և մտածելու համար: Ես, օրինակ, միաժամանակ մտածում և կարդում եմ: Դա իմ որոշումները դարձնում է պակաս իմպուլսիվ:
  • Ես գնում եմ միայն թանկ կոստյումներ: Պարզապես դրանք ինձ վրա էժանագին են թվում:
  • Անձրև կանխատեսելը ոչինչ չարժե: Տապան կառուցելը շատ բան արժե:
  • Եթե հայտնվել եք խորտակվող նավում, ապա լողալու այլ միջոց գտնելը ավելի արդունավետ է, քան նավի անցքերը փակելը:
  • Կարևոր չէ, որքան տաղանդավոր և աշխատասեր եք, երբեմն ժամանակ է պետք։ Հնարավոր չէ 9 կնոջ հղիացնել և մեկ ամսում երեխա ունենալ։

Կարդացեք նաև.


  • Վտանգավոր է խառնել տգիտությունը և համառությունը։
  • Մինչև տասը հաշվող ձին հրաշալի ձի է, ոչ թե հրաշալի մաթեմատիկոս։
  • Միշտ փորձիր շփվել նրանց հետ, ովքեր քեզնից լավն են։
  • Հնարավորություն շատ հազվադեպ է տրվում, բայց պետք է միշտ պատրաստ լինես։ Երբ երկնքից ոսկի թափվի, քո ձեռքին պետք է դույլ լինի, ոչ թե մատնոց։
  • Եթե փոսում ես հայտնվել, դադարեցրու փորելը։
  • Կյանքից ինձ միայն պետք է մի բան իմանալ, թե որտեղ ես մեռնելու, որպեսզի այդտեղ չերևաս։
  • Դատարկ պարկը չես կանգնեցնի։

ESQUIRE


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք