FAANG ոճի աշխարհը. Կյել Նորդստրյոմը Հայաստանում բացահայտել է գումար վաստակելու բանաձևը

FAANG ոճի աշխարհը. Կյել Նորդստրյոմը Հայաստանում բացահայտել է գումար վաստակելու բանաձևը

Նա «FAANG ոճի բիզնես»,  «Կապիտալիզմի կարաոկե» ու շատ այլ գրքերի, ելույթների հեղինակն է: Նրա ելույթները գրավիչ են, էքստրավագանտ, խարիզմատիկ:

Մոտավորապես քսան տարի առաջ նա ասում էր, որ ինտերնետը կփոխի ամեն ինչ: Շատերն այդ կանխատեսումները լսում էին ու հակադարձում` Սիլիկոնյան հովտից դուրս այդ ամենը չի տարածվի: Բայց այդպես չեղավ: Աշխարհը դարձավ FAANG ոճի` սա շվեդ տնտեսագետ, պրոֆեսոր, բիզնես-մտածող Կյել Նորդստրյոմի ձևակերպումն է: «Ինտերնետն ընդամենը 25 տարեկան է, բայց այն փոխել է ամբողջ Երկիր մոլորակը: FAANG աշխարհում Գուգլը, Էփլը, Ֆեյսբուքը, Ամազոնն ու Նեթֆիքսը առաջատար են, նրանք չունեն մրցակից: Բայց դա ժամանակավոր է, ամեն ինչ կարող է փոխվել ընդամենը մի քանի տարի անց»,- Կյել Նորդստրյոմ:

Ամբողջ  աշխարհում Կյելը հավաքում է միլիոնավոր մարդկանց ու պատմում հաջողության հասնելու մասին: Ասում է, որ կսովորեցի նույնիսկ գումար վաստակելու արվեստը, կպատմի այդ հզոր բաղադրատոմոսը, սկզբունքը, որը հնարավոր կլինի փորձարկել հենց նույն րոպեին: Շվեդ տնտեսագետին անվանում են տնտեսական մարգարե: Կյել Նորդստրյոմը խոստովանում է` ուր էլ գնա, իրեն տալիս են միշտ նույն հարցը` ինչ է լինելու:

Կյել Նորդստրյոմը խոստովանում է` ուր էլ գնա, իրեն տալիս են միշտ նույն հարցը` ինչ է լինելու:

Տնտեսագետ-մարգարեն ասում է, որ հստակ կանխատեսել, թե ինչ կլինի վաղը` հնարավոր չէ: Բայց նրա անցած ճանապարը, նրա նախկին ելույթներն այսօր ապացուցում են` նա կարողանում է կանխատեսել ապագան: Կյել Նորդստրյոմ. «Ես որակավորված գուշակ եմ: Հիմա մենք կհանենք մեր կախարդական գունդը և կհասկանանք՝ ինչ է լինելու: Հստակ կանխատեսել ապագան ոչ ոք չի կարող, բայց մենք կարող ենք կետերը միացնել միմյանց, հասկանալ խոշոր թրենդները»:

Նա բիզնես խորհրդատու է աշխարհի շատ հայտնի ընկերություններում: Կյել Նորդստրյոմը Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցին կից Բիզնեսի միջազգային համալսարանում  է աշխատում: Հեղինակավոր Advanced Management Program-ի անդամ է, Stokke Fabrikker ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, շվեդական Spray Ventures ու Razorfish ինտերնետային ընկերության մասնագետ-խորհրդատուներից է: Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Կյել Նորդստրյոմին հանգիստ կարելի է անվանել նոր էկոնոմիկայի քարոզիչ, ժամանակակից ամենաօրիգինալ մտածողներից:  


Կարդացեք նաև.


Նա «FAANG ոճի բիզնես»,  «Կապիտալիզմի կարաոկե» ու շատ այլ գրքերի, ելույթների հեղինակն է: Նրա ելույթները գրավիչ են, էքստրավագանտ, խարիզմատիկ: Նա միշտ զարմացնում է ու հուզում, սովորեցնում բիզնես անել, լինել առաջինը, բայց նաև զգուշացնում է` եթե ուզում եք մեկ քայլ առաջ լինել, պետք է «մտածել ապագայում»: Լինել առաջինը, մտածել մեկ քայլ առաջ  համաշխարհային սպիկերը խոստանում է օգնել:

Լինել առաջինը, մտածել մեկ քայլ առաջ  համաշխարհային սպիկերը խոստանում է օգնել:

 Այդ ամենը նա արեց նաև Հայաստանում: Կյել Նորդստրյոմի ելույթը լսելու եկել էին 300-ից ավելի մասնակիցներ ոչ միայն հայկական ընկերություններից ու Հայաստանից: Կյելի ֆենոմենն այն է, որ ոչ միայն պատմում է բիզնես անելու, հաղորդակցվելու, հաջողության հասնելու մասին, այլ նաև ցույց է տալիս այն աշխարհաքաղաքական ուղղությունները, թրենդները, որ կան այսօր: Տնտեսագետը զգուշացնում է` չեք ճանաչում աշխարհը, քաղաքականությունից չեք հասկանում, ուրեմն հաջողության չեք հասնի:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք