JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ, և ինչո՞վ է դա

Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ, և ինչո՞վ է դա սպառնում

Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ


Սմարթֆոնների ամենօրյա օգտագործմամբ առաջացնում ենք տվյալների հսկայական հոսք: Հետևելով և վերլուծելով մեր վարքը՝ այդ հարմարանքները ստեղծում են օգտատերերի թվային էջեր՝ մեր անձնական կյանքի բազում մանրամասներով:
Եվ դա բնավ մեր գործունեության պարզ հաշվառումը չէ: Թվային էջերը ընկերություններն օգտագործում են  իրենց նպատակների համար, որպես կանոն, առանց մեր իմացության: Ծրագրի աշխատանքի կամ ֆոնային ռեժիմի ժամանակ հավաքելով ինֆորմացիոն բարդ ալգորիթմները՝ դրանք վերլուծում են ամեն ինչ՝ ներառյալ գտնվելու վայրը, որոնման պատմությունը, սոցիալական ցանցերում հաղորդակցությունը, ինչպես նաև ֆինանսական և կենսաչափական տվյալները:

Ի՞նչ գիտեն նրանք մեր մասին


Այս բոլոր տեսությունները կարող են շատ բաների մասին պատմել: Տվյալների յուրաքանչյուր տեսակ փաստում է մեր հետաքրքրությունների, նախասիրությունների և հոբբիների մասին, որոնց հիման վրա կարելի է եզրահանգումներ կատարել մարդու կրթության, հավատի, քաղաքական հայացքների, սեքսուալ կողմնորոշման և գենդեռային պատկանելիության, ինչպես նաև սոցիալական կապերի և առողջության մասին:
Տվյալների տարատեսակները միանում են ամբողջական էջի կառուցման համար: Գոյություն ունեն ընկերություններ՝ մասնագիտացված այդ տեսակի տեղեկատվության վաճառքի վրա:
                          .
Այդպիսի էջերը կարող են պարունակել կարևոր գաղտնի տեղեկություն՝ էթնիկ պատկանելիության, հասույթի չափի, ընտանեկան դրության և ընտանիքի անդամների մասին:

                            .
Վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ բջջային ծրագրերից տասից յոթը ուղարկում են հավաքված տեղեկատվությունը երրորդ անձանց: Այդուհանդերձ տարբեր ծրագրերից տվյալները լրացնում են մեկը մյուսին: Փաստորեն սմարթֆոնը կարելի է վերածել հետևող սարքի:

Ինչպե՞ս են օգտագործվում ստացված տվյալները և ինչո՞վ է դա սպառնում


Նման տեղեկությունը շատ պահանջված է ընկերությունների շրջանում և առաջին հերթին հարկավոր է թիրախավորված գովազդի և անհատականացված ծառայություններ տրամադրելու համար: Սակայն այդքանով դրա կիրառումը չի սահմանափակվում:

Վարկերի կիրառում


Նույնիսկ սովորական թիրախավորված գովազդը՝ հիմնված սմարթֆոններից ստացված տեղեկությունների վրա, կարող է իրական ազդեցություն ունենալ մեր կյանքի և բարեկեցության վրա: Ծանր ֆինանսական վիճակում գտնվող մարդիկ կարող են որոնման համակարգում մանրածախ վարկավորման գովազդ ստանալ, իսկ օգտվելով այդ ծառայություններից, հայտնվել պարտքերի մեջ:

Խտրականություն՝ ըստ տարբեր հատկանիշների


Թիրախավորված գովազդը նույնպես քարոզում է խտրականությունը և կազմակերպությունների կողմնակալ վերաբերմունքը մարդկանց հանդեպ: Ռասայական պատկանելիությունը դեռ բացահայտ չի նշվում «Ֆեյսբուք»-ի էջում, սակայն օգտատերի էթնիկ պատկանելիությունը կարող է որոշվել հավանված նյութերի և էջերի հիման վրա, որոնց հետ օգտատերը առնչվել է:
«ProPublica» ոչ կոմերցիոն կազմակերպության հետազոտույթունը ցույց է տալիս, որ կարելի է թաքցնել բնակարանի վարձակալության կամ թափուր աշխատատեղերի հայտարարությունները որոշակի էթնիկ կամ տարիքային խմբերի մարդկանց համար:
Նման մոտեցումը տարբերվում է ավանդական գովազդից տպագիր ԶԼՄ-ներում, ռադիոյում և հեռուստատեսությունում, որոնք չունեն բացառիկ թիրախավորում: Ցանկացածը կարող է գնել թերթ, անգամ եթե չի համարվում նպատակաուղված լսարանի հրատարակում:
Համացանցում կարելի է ամբողջովին բացառել մարդու հասանելիությունը որոշակի տեղեկատվության և նա երբեք այդ մասին չի իմանա:

Վարկունակության ստուգում


Սոցցանցերում տվյալները կարող են ծառայել նաև վարկունակության սահմանման համար: Որպես ցուցանիշ օգտագործվում են օգտատերի հաղորդագրությունների լեզվի վերլուծությունը և անգամ նրա ընկերների վճարունակության վերլուծությունը: Դա իր հերթին կարող է ազդել հարկերի աստիճանի, վարկերի տոկոսադրույքների, բնակարան գնելու կամ կարիերայի հեռանկարների աճի վրա:


Կարդացեք նաև.



Նման ռիսկեր հայտնվում են, երբ մենք օգտագործում ենք վճարման կամ գնումների համար ծրագրեր: Չինաստանում իշխանությունը հայտարարել է  անձնական ծախսերը և պետական փաստաթղերը, օրինակ՝ հարկային եկամուտները և ճանապարհյին երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքները միավորելու ծրագրի մասին: Այդ նախաձեռնությունը արդեն գործում է փորձնական հիմքով և միայն ամբողջովին ընդունումից հետո կբերի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական կրեդիտային վարկանիշի յուրացմանը: Իսկ այդ վարկանիշները, իրենց հերթին, կօգտագործվեն արտոնություններ և տուգանքներ նշանակելու համար վարկերի ձևակերպման և սպասարկման առաջընթացի ժամանակ:                                                                                                                                 .
Այս ամենը հեռու ապագայում չէ, այլ իրականություն է: Սմարթֆոնները համարվում են հետապնդման համար արդյունավետ սարքեր և բոլորը, ովքեր օգտագործում են դրանք, ենթակա են նիման ռիսկերի: Այդուհանդերձ հնարավոր չէ որոշել սմարթֆոնների ողջ հավաքվող և օգտագործվող տվյալները, հասկանալու համար դրանց աղդեցության չափը: Այն ինչ մենք գիտենք կարող է լինել միայն սկիզբը:

Թարգմանիչ՝ Միլենա Մկրտչյան


THENEXTWEB

Տարածել