Համաշխարհային  ֆինանսական ճգնաժամից անցել է 10 տարի, բայց մենք մինչև այսօր զգում ենք այն

Համաշխարհային  ֆինանսական ճգնաժամից անցել է 10 տարի, բայց մենք մինչև այսօր զգում ենք այն

newmag-ը պատմում է, թե ինչպես է տասնամյակների վաղեմություն ունեցող ճգնաժամը դեռևս ազդում մեր կյանքի վրա

2008 թվականի սեպտեմբերին աշխարհը մտավ ֆինանսական սուր ճգնաժամի մեջ, որն ավելի լուրջ էր քան Միացյալ նահանգների դեպրեսիան, որը տեղի էր ունեցել 1929-1933 թ-ին:  Ճգնաժամի մեկնարկային օր են համարում սեպտեմբերի 15-ը: Այդ օրը ամերիկյան ներդրումային Lehman Brothers-ը դիմեց դատարան և հայտարարեց սնանկացման մասին՝ խնդրելով պաշտպանել իրեն պարտատերերից: Այդ սնանկությունը դարձավ պատմության մեջ ամենամեծը: 

Համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերադարձել նախաճգնաժամային  աճի տեմպերին: Համաշխարհային բանկի տվյալով 2007 -ին համաշխարհային ՀՆԱ -ի աճը կազմում էր 4,2 տոկոս, 2009 թվականին ՀՆԱ-ան կրճատվեց 1,7 տոկոս: 2017 թվականի տվյալով ՀՆԱ -ի աճը հասել է 3,15 տոկոսի:

Որոշ երկրներում,  օրինակ, Իտալիայում, Սլովենիայում ՀՆԱ -ի աճը դեռ չի հասել 2008 -ի ցուցանիշներին, իսկ որոշ երկրներում Լատվիա, Իսպանիա  վերջերս հասավ այդ ցուցանիշին: Շատ երկրներում՝ հիմնականում եվրոպական, այս տասնամյակը կհամարվի կորցրած տարիներ:


Կարդացեք նաև.


Bloomberg-ը գրում է, որ  այսօր աշխարհում 25 միլիոն գործազուրկ կա: Դա  ավելի շատ է, քան 10 տարի առաջ, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, գործազրկության մակարդակը  նվազում է: Հունաստանում երիտասարդների 40 տոկոսն անգործ է, չնայած, որ ավելի լավ ցուցանիշ է, քան 60 տոկոսը, որը կար ճգնաժամի պահին: Չնայած այս ամենին, միևնույնն է, այսօր գործազրկության թիվը շատ մեծ է:

Եվս մեկ կարեվոր ցուցանիշ: Տնային տնտեսությունների միջին եկամուտը: ԱՄՆ տասներկու նահանգներում, նաեվ Պուերտո Ռիկոյում, եկամուտը չի վերադարձել նախաճգնաժամային ժամանակներին:

Ճգնաժամի դեպքում նաև պլյուսներ կան: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ երիտասարդները հիշելով 2008-ի դասերը, ավելի լավ են կառավարում ֆինանսները, քան նախորդները և շատ հաճախ գումար են խնայում:

Հիմա ով 30-39 տարեկան է, ընդհանրապես բախտները չի բերել, իսկ Ամերիկայում նրանք իրենց տարիներին 34 տոկոս ավելի քիչ են վաստակում, քան կարելի էր ենթադրել՝ համեմատելով նախորդ սերունդների ստացած եկամուտները: Բացի այդ, այսպես ասած միլենիալները, որոնք ծնվել են 1981-ից հետո, ոչ մեկին չեն վստահում, իսկ վստահության մակարդակը տնտեսության մեջ ծախսերը նվազեցնելու լավ միջոց է:

meduza


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


Գրել կարծիք