Ստարտափի լավագույն տարիքը. միֆեր՝ երիտասարդ գործարարների մասին

Ստարտափի լավագույն տարիքը. միֆեր՝ երիտասարդ գործարարների մասին

Ճի՞շտ է արդյոք այն կարծիքը, թե ներդրումային մտածելակերպ ունեցողների միջին տարիքը 30-ն է:

Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս, Մարկ Ցուկերբերգ… Գուցե նման թյուր կարծիքը ձևավորվել է այն պատճառով, որ IT որոլտը հիմնականում երիտասարդների ձեռքում է՝ օգտատերերից սկսած, ոլորտ, որը բաց է ու տեսանելի բոլորի համար, ինչը չի կարելի ասել, օրինակ, ծանր արդյունաբերության կամ B2B-ի մասին:

Ընդունված է կարծել, թե հաջողակ գործարարները երիտասարդներն են  և երիտասարդ տարիքում մարդն ունի ճիշտ ու արդյունավետ ներդրում կատարելու «հոտառությունը»: TechCrunch-ի վերջին տասը տարիների մրցանակակիրների միջին տարիքը 30 է: 2015 թվականի տվյալներով՝ աշխարհում զարգացող ընկերությունների հիմնադիրների միջին տարիքն էլի 30 է:


Կարդացեք նաև․


Ուսումնասիրելով վերջին տարիներին հիմնադրված ամերիկյան ընկերությունները՝ նկատում ես, որ հիմնադիրների տարիքը միջինում 40-ն անց է, ավելի կոնկրետ՝ 42 տարեկան: Հիմնականում նրանք փոքր բիզնեսի գործատուներն են՝ ռեստորանների, սպասարկման կետերի ու ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ: ՓՄՁ-ներ, որոնք դժվար թե դառնան խոշոր հարկատուներ:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում էլ ներդրում արած կամ ընկերություն հիմնած ղեկավարների տարիքն էլ միջինում 40 է (իհարկե, քիչ չեն նաև ավելի երիտասարդները), նավթարդյունաբերության և կենսատեխնոլոգիայի ոլորտում գործ սկսածների տարիքը 47 է: Այսինքն՝ գործ սկսելու և ներդրում անելու համար հոտառությանը զուգահեռ պետք է ունենալ նաև գիտելիք ու կյանքի փորձ:

hbr-russia.ru


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք