Ինչպե՞ս սիրել աշխատանքը: 3 խորհուրդ Ուոլթ Դիսնեյի կյանքից

June 6, 2018

Walt Disney- ի անունն ասոցացվում է պաշտամունքային մուլտֆիլմերի և Disneyland-ի հետ: Կարիերայի սկզբում Walt Disney-ը ստեղծագործական էներգիա ունեցող մարդ էր: Նա ցանկանում էր ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ կլինի, եթե իրականությունը միավորվի երևակայությանը: Բլոգեր Զատ Ռանան իր բլոգում կիսվել է երեք կարևոր դասով, որոնք կարելի է սովորել Դիսնեյի կյանքից:

Ամենօրյա աշխատանքը պարտականությունից վերածեք  արվեստի:

Մի առանձնացրեք աշխատանքն անձնական կյանքից: Ժամանակը սահմանափակ է և ցանկություն կա հավասարաչափ տարածել այն կյանքի տարբեր ոլորտներում: Չպետք է առանձնացնել աշխատանքը կյանքից, հակառակը, պետք է միաձուլել իրար: Աշխատանքում ամենօրյա գործողությունները վերածվում են սովորությունների և ձևավորում մեր անձը: Այսպիսով, աշխատանքը փոխում է մեր էությունը: Դիսնեյի մտքում առաջացավ Disneyland զվարճանքի զբոսայգու գաղափարը, երբ տեսավ, թե ինչպես են իր երեխաները նստել կարուսելի վրա եվ պտտվում: Նա ցանկանում էր ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ ընտանիքները կարող են երջանիկ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ:
Շատ կարևոր է աշխատանքի և անձնական կյանքի միջև սահմանը: 

Մի ձգտեք բոլորի հավանությանը: Դիսնեյը գնահատեց առաջընթացը և այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում իր ստեղծագործական գործունեությանը: Ցավոք, շատ ոլորտներում գրեթե միշտ հակամարտություն կա, թե ի՞նչ պետք է անել արտաքին փոխհատուցման համար, և ինչ՝ ներքին բավարարվածության համար: Երբեմն, առանց մեծամասնության հավանության կարելի է կորցնել աշխատանքը: Եթե սովորեք անընդհատ բարելավվել ինքներդ Ձեզ, Ձեր աշխատանքն ամեն ինչ կասի Ձեր մասին: Իրական ստեղծագործողն աշխատում է ինքն իր համար: Զարգանալու, վարպետանալու, ինքն իրեն մարտահրավեր նետելու համար Դիսնեյը ձգտում էր ամեն օր ավելի լավը լինել:


Կարդացեք նաև.



Լավ աշխատանքի համար պարգևն՝աշխատանքից ավելին է: Մի կենտրոնացեք փառքի եվ հարստության վրա, այլ` հմտությունների: Գնահատեք ձեր առաջընթացը ներքին մոտիվացիայի տեսանկյունից: Որքան էլ Disney ընկերությունը ընդլայնվի, այն միշտ հիշեցնում է մեկին: Ուոլթ Դիսնեյն, ասել է, որ իրենք ֆիլմեր չեն ստեղծում ավելի շատ գումար վաստակելու համար, այլ գումար վաստակում են՝ավելի շատ ֆիլմեր թողարկելու նպատակով: Մարդիկ իրենց բնույթով հակված են ստեղծագործական կյանքին: Մենք կառուցում ենք և ստեղծում: Եթե խոսքը գնում է այն մասին, թե ինչն է խանգարում մեզ կյանքում, կարելի է ասել, որ մենք ուզում ենք ավելի շատ աշխատել և պայքարել դժվարությունների դեմ:
Որպես վերջաբան: Կյանքում շատ բան կախված է մարդու անհատականությունից: Ոչ բոլորի աշխատանքն է կապված ստեղծագործելու հետ: Բայց յուրաքանչյուր մարդ կարող է փոխել իր մոտեցումն իր աշխատանքի հանդեպ: Շատերի համար կարիերան տևում է 30-50 տարի: Կյանքն անիմաստ չվատնելու համար պետք է սիրել աշխատանքը: 
    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

LIFEHACKER