10 լեգենդ Սվո Ռաֆի մասին (ՎԻԴԵՈ)

October 9, 2014

7 գիշեր՝ գաղութի պետի սենյակում
17-ամյա Կիման՝ մեկ տարեկան երեխան գիրկը, սկեսրայրի ու սկեսրոջ հետ 1957 թվականին հասել էր Արխանգելսկ: Ամուսինն այդտեղից 28 կիլոմետր հեռու էր՝ 3-րդ ուղղիչում (խիստ ուժեղացված գաղութում): Գաղութի պետը յոթ օրվա տեսակցություն թույլ տվեց: Ամուսինները, հայրը, մայրը, փոքրիկ աղջնակը պետք է միասին մնային մի բարաքում: Սվո Ռաֆը, որին զարմացրել էր դեռատի կնոջ անձնվեր սերը, կարողացավ միայն ամուսինների համար գոնե գիշերները՝ երեկոյան հաշվառումից հետո, «ձեռք բերել» նաև գաղութի պետի առանձնասենյակը:

Վախճանի լեգենդը
1993թ. հունիսի 23-ին, 11:40-ին հիվանդանոցի (ԽՍՀՄ, ապա՝ ՌԴ ազգային անվտանգության պետական կոմիտեի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներից մեկը) հատուկ բաժանմունքում իր մահկանացուն կնքեց 63-ամյա Ռաֆայել Մկրտչի Բաղդասարյանը: «Օրենքով գող» «Սվո Ռաֆը»: Լեֆերտովոյի բանտից հիվանդանոց նրա տեղափոխումը կատարվում էր մեծագույն գաղտնապահությամբ (նրան հիվանդանոց հասցրին ու վիրահատեցին «Աշոտ Բալայան» անվան տակ), բայց նրա «զինակիցներն» ու համակիրները նույն օրն էլ արդեն գիտեին, «կնքահայրն» այլևս չկա...
Սվոյին թաղեցին Երևանում, հունիսի 26-ին: Անսովոր թաղում էր: ՀՀ մայրաքաղաք էին հասել մեծ թվով արտասահմանցիներ, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանությունների և Ինտերպոլի քարտադարաններում գրանցված էին որպես կրիմինալ աշխարհի հեղինակություններ և հետախուզման մեջ էին: Եկել էին Մոսկվայից, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներից, Գերմանիայից, ԱՍՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, նաև Ադրբեջանից: Պատահական չէ, որ առանձնացրինք Ադրբեջանը: Այդ ժամանակ արցախյան պատերազմն էր, և 1993-ին Ադրբեջանի որևէ պատվիրակության ժամանումը Երևան պարզապես անհավատալի կարող էր թվալ: Այսուամենայնիվ Ռաֆի հուղարկավորության ժամանակ որևէ պատահար տեղի չունեցավ: Կրիմինալ աշխարհն իր օրենքներն ունի...
Հուղարկավորությունը շքեղ էր: Երևանը, որ այդ ժամանակ ամբողջ օրվա ընթացքում միայն 2-3 ժամով էր հոսանք ունենում, ամբողջ երեք օր նույնիսկ կես ժամով չզրկվեց հոսանքից: Որոշ աղբյուրներ պնդում են, թե հոսանքն անընդմեջ ապահովելու համար Բաքվից հսկայական քանակությամբ մազութ էին բերել Ռաֆայել Բաղդասարյանի «զինակիցները»:
Քաղաքի գրեթե կես մասում դադարեցվել էր երթևեկությունը: Իսկ երբ հանգուցյալի մարմինը դուրս բերեցին փողոց, տասնյակ աղավնիներ բարձրացան երկինք: Սակայն սգո արարողության մասնակիցները բնավ սենտիմենտալ մարդիկ չէին: Արտասվողներ գրեթե չկային: Մռայլ դեմքեր էին. ջղային, զգուշավոր, անհանգիստ:
ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր Սվո Ռաֆի թաղումից

Հեղինակ՝ Սերգեյ Գալոյան
Լուսանկարները՝ Սերգեյ Գալոյանի անձնական արխիվից

NewMag #02