Ստոկհոլմի փոխքաղաքապետ. Այն, ինչ կատարվեց Շվեդիայիում` պատահական չէր. այրվող մեքենաները կանխատեսելի էին

February 24, 2017

«Այն միլիոնները, որը դուրս են գրվել քաղաքային բյուջեից  «դեմոկրատիայի ամրապնդման համար» պետք էր ուղղել Ստոկհոլմի անվտանգության ամրապնդմանը»,- գրել է Շվեդիայի փոխքաղաքապետ, ընդդիմադիր Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Լոտտա Էդխոլմը:  Նա բաց նամակով դիմել է քաղաքային իշխանությանը` Ստոկհոլմի ծայրամասի անկարգությունների դեմն առնելու համար:
Ռինկեբյու թաղամասի զանգվածային անկարգությունները, վառվող ավտոմեքենաները, բռնությունն ու խանութների թալանը սկսվեց, երբ Ոստիկանությունը մարդ ձերբակալեց: Դա ահավոր է, բայց ցավոք, առաջին անգամ չէր: Անկարգություններից մի քանի ժամ առաջ թաղամասի խանութների տերերն իրենց դռները փակեցին: Ավելի վաղ, Տենստի ու Հուսբյուի ձեռնարկատերերը հայտնեցին, որ էլ չեն կարող խանութները բաց թողնել: Թալանը, ավերածությունները, գողությունները, շանտաժն արդեն կոնկրետ նկատելի են, բայց մինչև հիմա այդ վտանգավոր ազդանշաններին ոչ ոք բանի տեղ չէր դնում: Բազմիցս տեղի ունեցած կրակոցներն արդեն մի քանի կյանք էին խլել, իսկ նախորդ շաբաթ Իերվա թաղամասի բնակիչներն իմացան, որ Ռինկեբյուի ստացիոնար ոստիկանական բաժինը իրականություն կդառնա, լավագույն դեպքում, 2019 թվականին, չնայած, խոստացել էին, որ այն կկառուցվի 2017 թվականին: Աշխատանքներն արդեն մի քանի անգամ հետաձգվել են:
Մենք չենք կարող ուղղակի նայել, թե ինչպես են կազմակերպված հանցավորության հասուն խմբերն իրենցով անում երիտասարդներին, որպեսզի դարձնեն թմրանյութ տեղափոխող կամ այլ հանցագործություններ կատարողներ «մուլամիներ»: Այս ամենը երիտասարդներն անում են, իբր թե  «պաշտպանություն» կամ այլ առավելություն ստանալու համար: Մենք նաև չենք կարող պարզապես դիտել, թե ինչպես են վառում Ռինկեբյուի ավտոմեքենաները: Եթե հիմա արդեն ամեն ինչ այդքան հեռուն է գնացել, երբ գործարները թողնում են տարածքը, ուրեմն, հասարակությունը հողը հանձնում է հանցագործությանը, որը նպատակ ունի տեղացիներին պահել, որպես գերի, ու իրենց գործն առանց խոչնդոտների առաջ տանել:



Լրիվ swedish. Աշխարհը քննարկում է Թրամփի հայտարարությունը Շվեդիայի մասին. շվեդներն ապշած են





Երբ  «կարմիր-կանաչ-վարդագույն» մեծամասնությունը մշակում էր տեղական զարգացման պլանը, նրանք նույնիսկ չէին մտածում, որ Ռինկեբյուի անվտանգությունը պետք է առաջնային լինի: Դրա փոխարեն, նրանք որոշեցին զբաղվել ինչ-որ աբստրակտ նպատակներով, օրինակ, «սոցիալական կապիտալի մեծացմամբ» կամ «քաղաքի հասարակական կյանքում մասնակցության ակտիվացմամբ»:
Իսկ երբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ստոկհոլմի առաջատար քաղաքական գործիչ Կարին Վանգորդը պետք է համախմբեր բոլորին` իշխանության ներկայացուցիչներին, գործարարներին, ոստիկանությանը, անշարժ գույքի սեփականատերերին ու մյուս հետաքրքրված անձանց, որպեսզի միասին մշակեն պլանը, թե ինչպես ուղղեն այն ամենը, դրա փոխարեն, նա անկարգությունների ժամանակ, պարզապես, տեղում չէր: Ստոկհոլմի զարգացման համար ամենամեծ պատասխանատվությունը կրող քաղաքական գործիչը չպետք է փախնի, երբ բախվում է պրոբլեմների: Ես անդադար լսում եմ աջերի պատմություններն այն մասին, որ աղքատությունը դառնում է անկարգությունների պատճառ: Ծայրամասերի շատ բնակիչներ ունեն տնտեսական ու սոցիալական մեծ խնդիրներ: Աղքատությունն ու նեղվածությունը իրականություն է շատերի համար, ու այդ խնդիրները հենց մենք` քաղաքական գործիչներս, պետք է լուծենք:
Բայց աղքատությունը զենքով հարձակվելու համար արդարացում չէ: Աղքատությունը չի տալիս իրավունք ջարդել ցուցափեղկերը, գողություն անել ուրիշի խանութից: Մեր` հանցագործությունների հանդեպ հանդուրժողականությունը, կրիմինալ սոցիումին միանալ ցանկացող երիտասարդներին չի օգնի:

Ես ուզում եմ դիմել Կարին Վանգորդին. Սկսեք երկխոսություն գործարարների, անշարժ գույքի սեփականատերերի, Ոստիկանության հետ: Ստեղծեք հանցագործությունները չեզոքացնելու միասնական պլան: Իերվում էլ պետք է ստեղծել ժամանակավոր ոստիկանական բաժիններ, որքան հնարավոր է շուտ: Եթե նույնիսկ կարիք լինի օգտագործել Ստոկհոլմի պահուստային սարքավորումները ու բոլոր անհրաժեշտ տարածքները, դա պետք է անել: Եթե պետությունը չի կարողանում օգտագործել իր պատասխանատվությունը, վարձել համապատասխան քանակի ոստիկաններ, դուք պետք է իշխանություններին պահանջ ներկայացնեք հավելյալ ֆինանսավորման համար նմանատիպ ծառայություններ ստեղծելու համար:  Ու այն միլիոնները, որոնք դուրս են գրվել «կարմիր-կանաչ-վարդագույն» բյուջեից  «դեմոկրտիայի ամրապնդման համար» պետք է ուղղել Ռինկեբյուի անվտանգության ամրապնդման, ճանապարհային հանգույցների ու հետիոտների համար նախատեսված կամուրջների համար, որոնցից անկարգությունների ժամանակ քարեր էին նետում:  
Չօգտագործել իշխանությունն ընդդեմ քրեական հանցագործների, նշանակում է, դավաճանել նրանց, ում ազատությունը գողանում են հանցագործները: Ոչ մի կին ու ոչ մի տղամարդ իր թաղամասում չպետք է ապրի վախով, ու ոչ ոք չպետք է ստիպված լինի փակել իր խանութը` թալանից ու այլ հանցագործություններից խուսափելու պատճառով:

Inosmi