Սիրիան` Արևմուտքի աչքերով. Ի՞նչ ելք կունենա սիրիական ճգնաժամը

February 23, 2016

Վերջին շաբաթը Սիրիայում հարուստ էր իրադարձություններով, որոնք փոխեցին խաղացողների ուժային հարաբերակցությունը ոչ միայն երկրի ներսում, այլև դրա շուրջ: Արևմուտքում սիրիական կառավարական բանակը մեկը մյուսի հետևից ազատագրեց Լաթակիայի բազմաթիվ գյուղեր:Սակայն ամենամեծ անակնկալը ակտիվ ռազմական գործողություններին Սիրիայի քրդերի ներգրավվելն էր: Ընդ որում քրդական Դեմոկրատական միության զինված ուժերը կռվում են ոչ թե «Իսլամական պետության»,այլ ապստամբ զինյալների դեմ, որոնց մի մասին Արևմուտքն ու Թուրքիան անվանում են «չափավոր ընդդիմություն»:

Քրդերը գրավել են Թուրքիայի սահմանին գտնվող Ազազ շրջանի մեծ մասը՝ այդ թվում Թալ Ռիֆաթ քաղաքը՝ առաջացնելով Անկարայի զայրույթը:

Սիրիայի քրդերի թուրքական հրետակոծությունից հետո Անկարայում խոշոր ահաբեկչություն իրականացվեց, որի պատասխանատվությունը ստանձնեցին Թոււրքիայի քրդերը: Սիրիայում ու նրա շուրջ այս նոր իրավիճակը անակնկալի է բերել Սպիտակ տանն ու ԱՄՆ պետքարտուղարությանը: Տարակուսանքի մեջ են նաև արևմտյան վերլուծաբանները:

Ո՞րն է Էրդողանի սիրիական սարսափը
  • Ինչպես «ԻՊ»-ը փոխեց ահաբեկչական խմբերի մասին պատկերացումները

  • Ինչո՞ւ էր Բաշար Ասադը իր հոր Պլան Բ-ն