Ի՞նչ չի կարելի ասել սիրելի տղամարդուն. ահա 13 արտահայտություն

March 24, 2018

1.   «Եթե իսկապես ինձ սիրեիր, դու…»
Պետք չէ նրան մեղադրել, դա սպանում է մտերմությունը: Փորձիր քո ցանկությունն այլ կերպ արտահայտել. «Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, երբ դու…»:
2.   «Դու միշտ…»/«Դու երբեք…»
Առաջին հերթին հազիվ թե ճիշտ լինի, որովհետև «միշտ» և «երբեք» բառերը շատ կատեգորիկ են: Նրանք արտահայտում են շատ ուժեղ զգացողություններ և կարող են վիճաբանության հանգեցնել: Ավելի լավ է ասել նման բան. «Ինձ հաճելի է/տխրում եմ/վիրավորվում եմ, երբ դու…»:
3.   «Խնդիրն իմ մեջ չէ, այլ քո»
Իրականում մեղադրում ես տղամարդուն ինչ-որ բանում: Դա կարող է նրան ստիպել պաշտպանվել, այլ ոչ թե լուծել խնդիրը: Ավելի լավ է ասել. «Երկուսս էլ մեղավոր են: Ավելի լավ քննարկենք, թե ինչպես կարող ենք քննարկել դա»:
4.   «Պետք չէ այդպես զգացմունքային լինել»:
Տղամարդը կարող է վիրավորվել, բացի այդ, եթե նա թույլ է տվել քեզ ցույց տեսնել իր զգացմունքները: Նա կարող է փակվել: Ավելի լավ է ասել. «Թվում է, թե սա քեզ շատ վիրավորեց: Օգնիր ինձ հասկանալ քո զգացմունքները, ինչո՞ւ է այդպես»:
5.   «Սխալ մի հասկացիր»:
Եթե ասում ես դա, արդեն գիտես, թե նա ինչպես կարող է դա հասկանալ: Եթե դու դա չես ցանկանում, այլ կերպ ասա:
6.   «Դու պետք է պատասխանատվություն վերցնես»
Ասել ինչ-որ մեկին, որ նա պատասխանատու է ինչ-որ բանի համար, կարող է հանգեցնել նրան, որ նա կարող է փակվել: Ավելի լավ է ասել. «Կարո՞ղ ենք հասկանալ, թե ով՝ ինչի համար է պատասխանատու: Ի՞նչ ես կարծում, ո՞րն է իմ և քո գործը այս իրավիճակում»:
7.   «Քո հոր/մոր նման ես քեզ պահում»:
Դա հնչում է ինչպես ցածրացում և վիրավորանք: Ավելի լավ է ասել. «Ես մոլորվել եմ: Օգնիր ինձ հասկանալ, թե ինչ ես ցանկանում և ինչի՞ ես ձգտում, եթե քեզ այդպես ես պահում»:
8.   «Ցանկանում եմ բաժանվել» / «Հերիք է»
Այդպես կարելի է ասել միայն մեկ անգամ. բաժանումից առաջ: Մնացածը խաբկանք է: Ավելի լավ է ասել. «Մեր հարաբերություններում ինձ անհանգստացնում են որոշ բաներ: Կարո՞ղ ենք քննարկել»:
9.   «Ատում եմ քեզ»
Որքան էլ ցավ զգաս, որքան էլ բարկանաս, «ատում եմ»-ը թունավոր բառ էքո զուգընկերոջ համար: Ավելի լավ է ասա. «Սիրում եմ քեզ, բայց հիմա ինձ դուր չես գալիս»: Կամ. «Ավելի լավ է հիմա չխոսենք, այլապես կարող եմ ասել ավելորդ բան, որի մասին հետո կզղջամ: Արի դրա մասին հետո խոսենք»:
10. «Հիմարություն է»:
Ավելի լավ է ասել. «Շփոթված եմ քո քայլով: Կարո՞ղ ենք այդ մասին խոսել»:
11. «Մեծացիր»
Ավելի լավ է ասել. «Տխրում եմ, երբ ասում կամ անում ես դա: Կարո՞ղ ենք քննարկել դա»:
12. «Ինքս չպետք է խնդրեմ: Դու պետք է իմանաս, թե ինչ է ինձ պետք»:
Չնայած մենք ցանկանում ենք, որ զուգընկերը երբեմն կարդա մեր մտքերը և տա մեզ այն, ինչ ցանկանում ենք: Սա անիրական է: Այնպես որ ավելի լավ է ասել, թե  ինչ ես ցանկանում: Նա ուրախ կլինի, և դու նույնպես:



Կարդացեք նաև.



13. «Իմ ընկերները, մայրը, հայրը, քույրը ճիշտ էինք քո հարցում»:
Սա հազիվ թե լավ ազդեցություն ունենա ձեր հարաբերությունների վրա: Ավելի լավ է ասել. «Ինձ դուր չի գալիս, թե ինչ է հիմա կատարվում: Կարո՞ղ ենք քննարկել»:

CLUBER







Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։