Ռիսկ vs հաճույք․ ինչպե՞ս սեքսով զբաղվել լողափին

Ռիսկ vs հաճույք․ ինչպե՞ս սեքսով զբաղվել լողափին

Եթե շատ եք ցանկանում, հետևեք խորհուրդներին, որպեսզի տհաճ միջադեպեր չլինեն և առավելագույն հաճույք ստանաք։

Սպասեք գիշերվան

Գունեղ խաղերը 30 աստիճանի դեպքում լավ գաղափար չէ։ Ձեր մարմինները կլղոզվեն իրար, իսկ օրգանիզմը չի հասկանա, թե ինչի համար է նման տանջանքը։ Այդ պատճառով ընտրեք ճիշտ ժամ։ Ավելի լավ է սեքսով զբաղվեք ուշ գիշերը կամ վաղ առավոտյան, երբ լողափին թարմ սառնություն է լինում։ Պատկերացրեք, թե որքան ռոմանտիկ կարելի է դիմավորել արևածագը, սիրով զբաղվել, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում։

Վերցրեք տաք իրեր

Երեկոյան, նույնիսկ ամենատաք երկրներում, կարող է ցուրտ լինել։ Այդ պատճառով վերցրեք այն, ինչ ձեզ տաքացնում է։

Վերցրեք ռեպրեսանտներ

Երբ օդի ջերմությունն իջնում է, լողափին հայտնվում են բազմաթիվ միջատներ։ Դրանք կարող են ձեզ վրա էլ գալ։

Շինություններից հեռու գնացեք։

YouTube-ում չհայտնվելու և չխայտառակվելու, կողքից խորհուրդներ չլսելու համար ավելի լավ է շինություններին մոտ չլինել։ Ուշադիր եղեք, որ այդ տարածքում նաև անվտանգության տեսախցիկ չլինի։

Ջուրը մի մտեք

 Մի կողմից, ջուրը հնարավորություն է տալիս տարբեր դիրքերով սեքսով զբաղվել, բայց այդ դեպքում մաքրվում է կնոջ բնական քսուքը և սեքսը կարող է ցավոտ լինել։ Այդպիսի ջրերում կարող են միկրոօրգանիզմներ լինել, որոնք բորբոքումների պատճառ կարող են դառնալ։


Կարդացեք նաև․


Պահպանակների մասին

Յուրաքանչյուր վայրում սեքսը պետք է լինի անվտանգ։ Եվ մի հավատացեք այն միֆին, որ աղի ջրում անհնար է հղիանալը։ Շրջակա միջավայրից պաշտպանվելու համար ձեզ նաև պետք կգա հակաալերգիկ գել ձեռքերին և ինտիմ հատվածներին քսելու համար։

Ուսումնասիրեք օրենքը

Մի մոռացեք, որ հասարակական վայրերում ինտիմ հարաբերությունները որոշ երկրներում օրենքով արգելվում են ։ Ինչ-որ տեղ ձեզ կտուգանեն, իսկ մեկ այլ վայրում քարեր կնետեն ձեզ վրա, դեպորտ կանեն կամ բանտ կնստեցնեն։

PASSION

Գրել կարծիք