Օգտակարը համատեղելով հաճելիի հետ. ինչպե՞ս նիհարել սեքսի միջոցով

Օգտակարը համատեղելով հաճելիի հետ. ինչպե՞ս նիհարել սեքսի միջոցով

Օրը 40 րոպե, տարբեր ու բազմազան դիրքերով. ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ հաճույքից գլուխը կորցնելու է:

Սե՞քս, թե՞ ֆիթնես

Հարց՝ իսկ ինչո՞ւ ֆիթնես, ինչո՞ւ սեքսին «չթողնել» միայն հաճույք ստանալու և սերունդ տալու գործը, ինչո՞ւ ավելացնել նաև նիհարելը, մարզվելը:

Պատասխանը մեկն է՝ որովհետև սեքսից ստացած հաճույքը դրդում է անընդհատ զբաղվել դրանով, ասել է թե՝ մարզվել:

Նիհարել շատերն են ցանկանում, բայց քչերն են հաճույքով մարզում մկաններն ու մարմինը, ջանք թափում իրենց ուզած տեսքին հասնելու համար: Իսկ սեքսով զբաղվելու գաղափարն այնքան գայթակղիչ է, որ մկանները մարզելու մասին չես էլ մտածում:

Իսկ ընդհանրապես, հնարավո՞ր է նիհարել սեքսի միջոցով

Հետաքրքիր դիտարկում. սեքսով գրեթե բոլորն են զբաղվում, բայց սլացիկ ու լավ կազմվածք քչերն ունեն: Գիտնականները ապացուցել են, որ սեքսի ընթացքում մարդը մեծ քանակությամբ կալորիա է ծախսում: Բացի դա, սեքսը օգտակար է նաև սրտանոթային համակարգի համար:

Մյուս կողմից, կան սեքսի բազմաթիվ հետաքրքիր, բայց բարդ դիրքեր, որոնք շատերը չեն կարողանում կիրառել, որովհետև չունեն անհրաժեշտ սպորտային պատրաստությունը:

Բայց եթե սեռական ակտը կազմակերպենք այնպես, ինչպես դա կանի ֆիթնես մարզիչը, ապա սեքսի միջոցով և՛ կմարզենք մեր մկանները, և՛ կբարելավենք սրտի աշխատանքը, և՛ հաճույք կստանանք:

 

Բոլո՞րն են նիհարում սեքսից

Այստեղ մենք բացահայտում ենք ամենահետաքրքիրը:

Արդյունքի կարելի է հասնել, եթե սեքսով հաճախ զբաղվեք: Իհարկե, կալորիաններ այրող սեքսուալ մերձեցումը պիտի տևի այնքան, ինչքան պահանջում է մեկ նորմալ պարապմունքը սպորտդահլիճում՝ 40 րոպե:

Ամեն ինչ շատ հեշտ է ու հասկանալի: Նիհարելու համար օրը մեկ ժամ պարտադիր պետք է անցկացնեք սպորտդահլիճում, չէ՞: Իսկ այս պարագայում որևէ տեղ շտապել պետք չէ: Մնացեք անկողնում ու վայելեք օգտակարն ու հաճելին` միասին:

Ամեն ինչից` մի քիչ

Մարդիկ միշտ ձգտում են հեշտին և ալարում՝ անել ավելին: Եթե զույգը սովորել է 2-3 սեքսուալ դիրքի, ավելին փորձել չի ուզում: Մեկ մերձեցման ժամանակ փորձեք այնքան բազմազան դիրքեր, որ հնարավորին չափ շատ մկաններ լինեն շարժման մեջ: Այդ դեպքում արագ կհասնեք արդյունքի: Սեքս-ֆիթնեսը նախատեսում է դիրքերի հաճախակի փոփոխություն: Ի դեպ, սեքս-ֆիթնեսը կօգնի ամեն անգամ ներկայանալ նորովի և ձեր զուգընկերոջ համար դառնալ ավելի հետաքրքիր:

Գրել կարծիք