Թենիսային շաբաթվա դեժավյուն. «Ծերուկի» հերթական տիտղոսն ու Շարապովայի վերադարձը

October 20, 2017

Շաբաթվա գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան Չինաստանում: Տղամարդիկ մրցում էին Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարում, կանայք` WTA International մրցաշարում:

Ֆեդերերի 94-րդ տիտղոսը


Աշխարհի երկու լավագույն թենիսիստների պայքարն ավարտվեց ավելի փորձառուի հաղթանակով: Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչում, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: Վճռորոշ խաղում 36-ամյա շվեյցարացին 2 սեթում առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով: Խաղը տեւեց  1 ժամ 12 րոպե: Ռոջեր Ֆեդերերն այս մրցաշրջանում չորրորդ հաղթանակը տարավ Նադալի նկատմամբ եւ նվաճեց կարիերայի 94-րդ տիտղոսը: Այս մրցաշրջանում սա Ֆեդերերի 6-րդ տիտղոսն էր: Չնայած այս հաղթանակին, իսպանացին շարունակում է առաջատար մնալ տետատեր դիմակայություններում: Ֆեդերերի եւ Նադալի դիմակայության ընդհանուր հաշիվը 23:15 է` հօգուտ Նադալի:
Ի՞նչ տվեց այս հաղթանակը ռուս թենիսիստուհուն
Որակազրկումից հետո սա Շարապովայի առաջին տիտղոսն էր եւ սա ավելի կարեւոր էր մարզուհու հոգեբանական վիճակի համար: 15 ամիս կորտից հեռու լինելով, Շարապովան իր մեջ կարողացավ ուժ գտնել ու վերադառնալ: Այս հաղթանակի շնորհիվ կանանց թենիսի վարկանիշային աղյուսակում Շարապովան բարձրացել է 57-րդ հորիզոնական: