Օքսֆորդի բառարանը նոր իմաստ է տվել «Thing» բառին: Պատճառը ամերիկյան «The West Wing» (Արևմտյան թև) սերիալն է

June 28, 2017

Այս ամիս ավելի քան 1200 նոր բառեր ու արտահայտություններ են ավելացել: Օրինակ՝ հետճշմարտություն՝ «post-truth»:


Բայց ուշագրավ է, որ փոխվում և ավելանում են շատ հին բառերի իմաստներ նույնպես: Դրանցից մեկը՝ «thing» բառն է: Մինչև վերջերս այն նշանակում էր իր, որևէ բան, որոշ արտահայտություններում էլ հասկացվում էր որպես տվյալ դեպքի նկարագրություն:


Բայց վերջին փոփոխությունից հետո բառարանը նոր իմաստ է տվել այդ բառին՝  նկարագրելով որպես հաստատված երևույթ կամ գործողություն: Բառը կիրառվել է նաև զարմանք կամ անվստահություն նկարագրելու համար, օրինակ՝ «Is that even a thing?»


Շատ բառեր, օրինակ «friend», «follow,» «cloud» մշտապես նոր իմաստներ են ստանում:





Կարդացեք նաև.



Բայց thing-ի դեպքում Օքսֆորդի բառարանը ասում է, որ նոր իմաստի հիմքում ամերիկյան «The West Wing»  հեռուստասերիալն է: Այստեղ դերակատարներից մեկը որոշ դրվագներում բառը կիրառել է հետևյալ կերպ. «Didn’t you two used to be a thing?» «Սեպտեմբեր 22, 1999», կամ «So this is gonna be a thing!» «Նոյմբերի 3, 1999»:


Բառարանն առաջին անգամ հրապարակվել է 19-րդ դարում: Այժմ վերջին բառը   Zyzzyva-ն, որը Հարավային Ամերիկայում տարածված միջատների տեսակ է: Բայց մինչև այդ վերջին բառը Zythum-ն էր. այն նշանակում էր գարեջրի պատրաստում Հին Եգիպտոսում:


Այնպես որ, Zyzzyva-ն այժմ նույնպես «thing» է, ըստ սերիալի տված նոր բացատրության:  


 

QUARTZ