[ Հակահոդված ] Ինչպե՞ս սպանել կարիերան. վնասակար խորհուրդներ

November 22, 2016

Մի գովազդեք ձեզ: Ինքներդ ձեզ և ձեր առաջընթացը գովազդելը առնվազն անհամեստ է: Եթե իսկապես լավ աշխատող եք, ապա հնարավոր է, որ մի օր ղեկավարությունը կնկատի ձեզ: Եվ պետք չէ ավելացնել իմացության բազան, հերիք է, ինչքան կա: Իրականում դուք վատ չեք ապրում այսօր: Իսկ թե ինչ կլինի վաղը, կարևոր չէ:
Հրաժարվեք «օգտակար ծանոթություններից»: Նրանք պետք են նրա համար, որպեսզի ձեզ օգնեն կարիերայում առաջընթաց ունենալ: Ձեզ իհարկե դա պետք չէ:

Գրանցվեք բոլոր սոցիալական ցանցերում և ձեր աշխատանքային համակարգչի էկրանին օնլայն խաղեր բացեք: Անպայման խաղացեք և շփվեք սոցցանցերում հենց աշխատանքային ժամին: Այնպես արեք, որպեսզի եկավարությունը ձեզ «բռնի»: Բայց եթե նույնիսկ դա հնարավոր չէ, սարսափելի չէ, չէ՞ որ կան «ուշադիր» աշխատակիցներ: Նրանք անհապաղ տնօրինությանը կտեղեկացնեն այն մասին, թե ինչպիսի «հրաշալի» աշխատակից եք: Հիանալի կլինի, եթե այդ սոցիալական ցաներում քննարկեք ձեր ղեկավարության թերությունները և խիստ քննադատեք:
Անընդհատ դժգոհություն հայտնեք աշխատավարձից, գործընկերներից, ընկերության աշխատանքային պայմաններից և բաց արտահայտվեք այդ մասին: Հիշեք, որ դա պետք է հասնի ղեկավարությանը:
Անընդհատ ուշացեք աշխատանքից և փորձեք աշխատանքի վայրից շուտ հեռանալ:
Փորձեք շատ խոստումներ տալ, բայց ինչքան հնարավոր է քիչ անել: Ստեք ղեկավարությանը:

Աշխատանքի վայրում պահեք ձեզ ինչպես տանը: Բարձր զրուցեք և բամբասեք: Անընդհատ դժգոհեք ընտանեկան խնդիրներից, որոնց պատճառով էլ դուք մշտապես ուշանում եք:
Եվ վերջինը` կորպորատիվ երեկույթը. ահա այստեղ ինքներդ ձեզ կարող եք ցույց տալ ամբողջ «գեղեցկությամբ»: Հարբեք մինչև գլուխներդ կորցնեք՝ դա հաստատ կտա անհրաժեշտ արդյունքը: Եվ հնարավոր է, ոչ միայն ընկերության սահմաններում:
ՀԳ. Զգուշացում` այդ խորհուրդները վնասակար են ձեր աշխատանքին: