[Carnegie] Գյուլը` թուրքական ընդդիմության լիդեր. որքա՞ն կայուն է Էրդողանի ռեժիմը

June 18, 2017

Ապրիլին կայացած հանրաքվեի արդյունքում Թուրքիայի կառավարման ձևը խորհրդարանականից անցավ նախագահականի:  Սահմանադրության փոփոխությունն ընդունվեց 51.4 % ձայների առավելությամբ: Ցուցանիշն այնքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով, թե ինչ ջանքեր գործադրեց Էրդողանն իր քաղաքացիներին համոզելու համար: 2019-ին Թուրքիայում սպասվում է նախագահի ընտրություն: Կկարողանա՞ արդյոք Էրդողանը այս ցուցանիշով պահել իր իշխանությունը:

Անվտանգություն, քրդեր ու տնտեսություն


Թուրքական կառավարությանը շատ քիչ ժամանակ  ունի՝ համոզելու մյուս 49 %-ին 2019-ի նախագահի ընտրությանը քվեարկել Էրդողանի օգտին: Առավել ևս, որ երկիրը խրվել է արտաքին ու ներքին անլուծելի խնդիրների մեջ: Սիրիական ճգնաժամը պատճառ դարձավ, որ Թուրքիայում հայտնվեն մոտ 3 մլն սիրիացի փախստականներ, խորացավ քրդական ճգնաժամը, մեծացավ ահաբեկչության վտանգը:
Սահմանադրության փոփոխության հիմնական փաստարկն անվտանգության հարցն էր: Իշխանությունը վստահեցնում էր, որ միայն նախագահական կառավարման դեպքում կարելի է ապահովել երկրի անվտանգությունը: Carnegie հիմնադրամի վերլուծաբանների համոզմամբ, շատերը Սահմանադրության փոփոխությանը դրական վերաբերվեցին միմիյան երկրում ահաբեկչության վտանգի պատճառով:


Էրդողանի մասին



Ընդդիմությունը փախստականների հարցն ու քրդական ճգնաժամը կապում է հենց ներկա իշխանության վարած ոչ ճիշտ քաղաքականության հետ: 2015-ից հետո ահաբեկչությունը երկրում կտրուկ աճեց, ավելին՝ հարավարևելյան շրջաններից տեղափոխվեց մեծ քաղաքներ:
Զարմանալի չէ, որ քրդական գյուղերի ու քաղաքների բնակչությունը դեմ արտահայտվեց Սահմանադրության փոփոխությանը և բացասաբար է վերաբերվում ներկա իշխանությանը. դրա համար նրանք ունեն ծանրակշիռ փաստարկներ (հիշենք, որ 2016-ի նոյեմբերին քուրդ պատգամավորներն էլ ձերբակալվեցին ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով): Քրդական ճգնաժամն ավելի խորացավ, երբ Անկարան բացահայտ հանդես եկավ սիրիական քրդերի դեմ:


Թուրքիայի մասին

 


Մինչև այսօր էլ Թուրքիայում ձերբակալությունները չեն դադարում, յուրաքանչյուր առիթ օգտագործվում է մարդկանց մեղադրելու գյուլենականության մեջ: 40 հազար ձերբակալված, 120 հազար աշխատանքից զրկված. սա քիչ թիվ չէ Թուրքիայի համար:
Ներքին ու արտաքին խնդիրները բացասաբար են ազդում նաև Թուրքիայի տնտեսության վրա: Քաղաքական անկայունությունը վանում է արտասահմանցի ներդրողներին: Վիճակագրության համաձայն,  2016-ին՝ 2015-ի համեմատ, օտարերկրյա ներդրումների քանակը 3 անգամ նվազել է: Զբոսաշրջության ոլորտում նկատվել է 32% անկում: 2016-ին թուքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է  18%-ով:

Ո՞վ, եթե ոչ Էրդողանը


2019-ին Թուրքիայում սպասվում է նախագահի ընտրություն: Բնականաբար, Էրդողանն իր կառավարությամբ, խոստանում է արագ լուծել ներքին ու արտաքին խնդիրները: Ժամանակը շատ կարճ է: Կկարողանա՞ Էրդողանը կատարել խոստումը: Էրդողանի ռեժիմի դեմ արտահայտվողները վստահ են, որ հիասթափվել պետք չէ: Խնդիրներն այնքան շատ են ու անլուծելի, որ Էրդողանն անկարող է դրանք լուծել, և 2019-ի ընտրություններին ընդդիմությունը կունենա հաղթելու իրական հնարավորություն:
Սակայն այստեղ հարց է առաջանում. եթե ոչ Էրդողանը, ապա ո՞վ: Ո՞վ կարող է պայքարի դուս գալ Էրդողանի դեմ: Թուրք քաղաքագետների համոզմամբ, ընդդիմությունը կարող է հաղթել միայն այն դեպքում, եթե համախմբի բոլոր իր ուժերը և առաջադրի մեկ միասնական թեկնածու: Թուրքիայի ընդդիմության շարքերում դժվար է գտնել այն վառ դեմքին, ով կարող է խամրեցնել Էրդողանի փայլը, արժանանալ ընդդիմության բոլոր շերտերի համակրանքին ու աջակցությանը:


Թուրքիայի և Մերձավոր Արևելքի մասին բոլորը հոդվածները` «Արևելյան Խոհանոց» մեր մշտական բաժնում





Որպես Էրդողանին այլընտրանքային թեկանծու, քննարկվում է Աբդուլա Գյուլի անունը: Գյուլը 2002-2003 թթ.-ին Թուրքիայի վարչապետն էր, 2003-2007 թվականներին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր, հետո դարձավ նախագահը: 2014-ին նա դուրս եկավ ակտիվ քաղաքականությունից: Ըստ ասեկոսեների, Գյուլը քաղաքականությունից դուրս եկավ հենց Էրդողանի պատճառով: Անհամաձայնությունը վերաբերում էր ընդդիմադիների նկատմամբ Էրդողանի քաղաքականությանը:  Գյուլը 2014-ից ի վեր, որևէ տեղ չէր հայտնվել, վերջերս նրան նկատել են, այն էլ՝ Էրդողանի կրտսեր դստեր պսակադրությանը:
Կառաջադրի՞ Աբդուլա Գյուլը իր թեկածությունը նախագահական ընտություններին: Գյուլն այս վարկածը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է, նա միայն ասել է, որ իշխանությունը պետք է զբաղվի օրակարգային խնդիրների լուծմամբ:
2.5 տարի հետո Էրդողանի իշխանությունն ու Թուրքիայի հասարակությունը  կկանգնի ընտրության առաջ: Ընտրություն, որի արդյունքը կախված կլինի իրավիճակից՝ կկարողանա՞ ընդդիմությունը համաձայնության գալ և ի՞նչ հանգուցալուծում կունենա սիրիական ճգնաժամը:

Սկզնաղբյուր