Ռումբ` տոհմածառի տակ. ամենամոլեռանդ թուրքերը պարզվել է, որ հայ են

February 20, 2018

Տեսանյութում կարմիր դրոշը համբուրող երիտասարդը, թուրք ազգայնականների` գորշ գայլերի նշանը ցույց տալով, սպասում է որոնման արդյունքին` իմանալու, թե ովքեր են իր պապերի պապերը: Ավելի վստահ պարզապես չեն լինում` ինքը թուրք է, արմատները որոնում է միայն թուրք լինելն ապացուցելու համար: Սա թրոլինգ է: Տեսանյութի հեղինակը հեգնում է այն ազգայնամոլներին, որոնք այս շաբաթ ճիշտ այսպես բացահայտեցին իրենց հայկական, հունական, ասորական` ոչ այնքան թուրքական արմատները:

Սա թրոլինգ է: Տեսանյութի հեղինակը հեգնում է այն ազգայնամոլներին, որոնք այս շաբաթ ճիշտ այսպես բացահայտեցին իրենց հայկական, հունական, ասորական` ոչ այնքան թուրքական արմատները:

Սոցցանցերում գրառումներ են հայտնվում ազգայնամոլների ընկերներից, որոնք պատմում են. «Մոտ ընկերս, որը թուրք ազգայնամոլ է և անգամ ձեռքերի վրա դաջվածք ունի օղուզական գրություններով, մտել է և պարզել է, որ իր ամբողջ նախնիները, թե մոր կողմից, թե հոր կողմից հայեր են: Հիմա ասում է շոկի մեջ է, ամեն օր կանչում է, ամբողջ գիշեր խմում ենք: Չգիտի ինչ անել»:

Տոհմածառի որոնման ծառայությունը գործարկել է պետությունը: Տեղեկությունը պաշտոնական է, հավաստի այնքան` որքան վստահում եք Էրդողանի կառավարությանը: CNN Turk-ի խմբագիր Սերդար Քորուջուն ևս փորձել է նոր ծառայությունը. «Մենք` Թուրքիայի բոլոր քաղաքացիներս, գիտենք, որ մենք միայն թուրք չենք: Եվ գիտենք, որ պետությունը շատ բան գիտի մեր արմատների մասին: Հիմա հույս ունենք, որ մենք էլ կիմանանք: Ես էլ ստուգեցի, բայց իմ դեպքում ծառայությունը չգործեց: Պետք է արխիվ գնամ: Ընկերս կարողացել է տեղեկություններ իմանալ: Պարզել է` իր մեծ պապի հոր անունն Անի է եղել: Հարցրեց` դա նշանակում է, որ նա հա՞յ էր: Ասացի` հայերի շրջանում Անին կնոջ անուն է, բայց, այո, կարող է պատահել»:  


Կարդացեք նաև.



Ծառայությունը խափանվել էր գործարկման առաջին ժամերին` այցելուների մեծ հոսքի պատճառով: Կայքում իսկական բում է գիշերը: Թուրքիայում նկատեցին` մարդիկ գաղտնի են ստուգում իրենց իրական ծագումը:
Թուրքիայում նկատեցին` մարդիկ գաղտնի են ստուգում իրենց իրական ծագումը:

Ինչու գործարկվեց ինքնությունը բացահայտող ծառայությունը: Հստակ չէ: Իշխանության ներսում հակաէրդողանականների որոշում էր, թե Եվրամիությանն անդամակցելու պարտավորություն, որը սպրդել է Էրդողանի հսկողությունից: Ինչպես ավելի վաղ կադաստրի թվայնացումն էր, որը դադարեցվեց, երբ պարզվեց, որ թվայնացվում և ջրի երես են դուրս գալիս նաև մինչև 1915-ը հայերին պատկանած հողերի մասին փաստաթղթերը:
Ինչպես ավելի վաղ կադաստրի թվայնացումն էր, որը դադարեցվեց, երբ պարզվեց, որ թվայնացվում և ջրի երես են դուրս գալիս նաև մինչև 1915-ը հայերին պատկանած հողերի մասին փաստաթղթերը:

Ինքնությունը Թուրքիայում ճնշման ամենաազդեցիկ գործոնն է: Էրդողանից մինչև Աբդուլլահ Գյուլ և նույնիսկ քեմալական քլըքչդարօղլու. բոլորին մեղադրել են հայ լինելու մեջ: Հիմա պետությունն է առաջարկում բացահայտել պապերի ով լինելը` բացելով մինչև այս 7 կողպեքի տակ գաղտնի պահվող արխիվները: Թիրախում հատկապես ազգայնականներն են: Նրանք Էրդողանի միակ դաշնակիցն են, բայց նրանցից առաջ այդ տեղում Գյուլենն ու գյուլենականներն էին: