[InterPress] Սենատոր. զենքի շուկայում Թուրքիան պետք է ընտրի` ԱՄՆ-ին կամ ՌԴ-ին

December 6, 2018

Թուրքիայի կառավարությունը պետք է ընտրություն կատարի` Ռուսաստանի առաջարկած ՀՕՊհամակարգերը գնելու և ԱՄՆ առաջարկած F-35 կործանիչները ձեռք բերելու միջև` հայտարարել էՍենատում զինուժի հարցերով կոմիտեի նոր ղեկավարը:
«F-35-ի ծրագրում մնալով Թուրքիան չի կարող քայլ առաջ կատարել ռուսական S-400 համնակարգերըգնելու գործարքում»,- Bloomberg News-ին ասել է Օկլահոմայից հանրապետական սենատոր Ջեյմս Այնհոֆը:



Կարդացեք նաև.



Սենատի կոմիտեի ղեկավարի պաշտոնում հանգուցյալ Ջոն Մքքեյնին փոխարինելու եկած Այնհոֆըմեկնաբանել է Պենտագոնի զեկույցը, որով զգուշացվում է` «ադմինիստրացիան կվերագնահատի ծրագրինԹուրքիայի մասնակցության շարունակականությունը որպես 8 գործընկեր երկրներից մեկը, եթե Անկարանշարունակի  S-400 համակարգերը գնելու գործարքը»:
2002-ից սկսած Թուրքիան որպես գործընկեր մասնակցել է F-35-ների նախագծման և գնման` Lockheed Martin կոռպոռացիայի ծրագրին: ՆԱՏՕ–ին անդամակցող Անկարան ներդրել է 1.25 միլիարդ դոլար ևնախատեսում է գնել ավելի քան 100 կործանիչ:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում