Գրողների միությունում ընդունել են լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսին (լուսանկարներ, տեսանյութ)

March 23, 2022

Հայաստանի Գրողների միությունում տեղի է ունեցել լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի և հայ գրողների հանդիպումը։ Գրողները հիշել են Խորհրդային միության ժամանակ երկու երկրների գրական ամուր կապերն ու ջերմ շփումները։ Newmag-ի հրավերով Հայաստանում գտնվող Անդրիս Կալնոզոլսը վստահեցրել է, որ կհանդիսանա երկու երկրների գրական շփումների կամուրջ ու հենց այդ երկտողն էլ հավերժացրել է Գրողների միության՝ «Ես Օրացույցն եմ» գրքի օրինակում։

Օրվա երկրորդ կեսին Անդրիսը շտապում է Հայաստանի Գրողների միություն, արձակի բաժնի հայ գրողները նրան են սպասում։ Կալնոզոլսը պատրաստ է երկու երկրների գրական դեսպանը դառնալ, սակայն կա մեկ խոչընդտոտ՝ չի ցանկանում վերադառնալ Լատվիա, Հայաստանում իրեն լավ է զգում. «Այն թատրոնում, որտեղ աշխատում էի, հրդեհ եղավ, ու ես լուրջ այրվածքներ ստացա։ Երբ արդեն ապաքինվել էի, ուզում էի հեռու մի տեղ փախչել, քարտեզը բացեցի ու գտա Հայաաստանը. Այդպես բացահայտեցի այս երկիրը, որն ինձ համար այսօր շատ հարազատ է»։

  

Լատվիացի գրողը ծանոթանում է ժամանակակից հայ գրողներին: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հիշում է խորհրդային տարիներին հայ-լատվիական գրական ջերմ հանդիպումները. «Լատվիական գրականության հետ, լատվիացի գրողների հետ կապն ամուր էր։ Ես անուններ հիշեցի քիչ առաջ, որոնք դասական են։ Արձակագիր, բանաստեղծ, Ուզում են իմանալ, ինչ տպաքանակով են լույս տեսել գրքերը, ինչպես են աշխատում հրատարակիչների հետ»։  

      

Անդրիս Կալնոզոլսը. ««Ես օրացույցն եմ» գրքի առաջին տպաքանակը 500 էր։ Բայց չորս օրում գրքերը վաճառվեցին։ Հաջորդ տպաքանակներն արդեն շատ էին»:  

 

Անդրիս Կալնոզոլսը Հայաստանում է Newmag հրատարակչության հրավերով: Հիմա որոշել է ամառն էլ այստեղ անցկացնել: Գյումրիում սկսելու է գրել իր երկրորդ գիրքը:  Վերջում Անդրիսը լուսանկարվում է հայ գրողների հետ ու հենց այդ պահին վստահեցնում՝ հայ-լատվիական գրական կապերի նոր շունչը հավերժանում է հենց այս լուսանկարով, ու հենց այստեղից էլ սկսվում են հարաբերությունների նոր էջը։

 

Կարդացեք նաև