BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսը հանդիպել ու շփվել

Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսը հանդիպել ու շփվել է երկտասարդ հայ գրողների հետ (լուսանկարներ)

newmag-y-n

«Զանգակ» գրատանը երիտասարդ գրողները հանդիպել ու գրական զրույցներ են ունեցել լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի հետ։ Արդեն մի քանի օր է Անդրիսն ակտիվ մասնակցում է գրական տարբեր իրադարձությունների, որոնք հատուկ նրա այցի համար պատրաստել է Newmag հրատարակչությո

                                                           

Երիտասարդ գրողները ծանոթանում են լատվիացի ժամանակակից գրականության մեծ անակնկալ դարձած գրող Անդրիս Կալնոզոլսի հետ: Անդրիսը Հայաստանում է Newmag հրատարակչության հրավերով: Գրողը եկել է տեսենլու իր դեբյուտային գրքի՝ «Ես Օրացույցն եմ» վեպի առաջին թարգմանությունը. «Գիրքը միայնակ ու նյարդային խանգարումներ ունեցող մարդու օրագիր է։ Գլխավոր հերոսը մարդկանց հետ չի շփվում, ապրում է մոր հետ: Ու մի օր սիրահարվում է մի աղջկա»:  

  

«Ես Օրացույցն եմ» վեպը Լատվիայում վերահրատարակվել է գրեթե վեց անգամ: Անդրիսը գիրքը գրել է կորոնավիրուսի ու տոտալ լոքդաունի ժամանակ ու այսօր երիտասարդ գրողներին պատմում է՝ ինչպես մի օր արթնանալ, որպես հայտնի գրող. «Կարծում եմ՝ պետք է սկսել պոեզիայից, հետո անցնել արձակին: Ես, օրինակ, երբ վերադառնամ Լատվիա, պատմելու եմ Հայաստանի մասին, գուցե գիրք էլ գրեմ: Ես այլևս գինովցած ծաղրածու չեմ, ինձ արդեն լուրջ են ընդունում, ասուլիսներ են կազմակերպում: Այնպես որ հայկական հիշողություններս շատերը կլսեն»:  

  

Newmag հրատարակչության երիտասարդ հեղինակներից մեկը, «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակ Անի Քոչարին հետարքրեց եվրոպական, ու հատկապես լատվիական գրահրատարակչական ոլորտը: Ինչպես մուտք գործել եվրոպական շուկա. «Newmag-ի ու լատվիական հրատարակչական ընկերության միջոցով է գիրքս հայերեն թարգմանվել։ Ես, ցավոք, հայ ժամանակակից գրականությանը լավ ծանոթ չեմ, բայց կարդացել են Նարեկացու Մատյան ողբերգությանը»:

     

Կարդացեք նաև

 

Տարածել