BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անդրիս Կալնոզոլսի հանդիպումը ԵՊՀ-ում ու վարպետությ

Անդրիս Կալնոզոլսի հանդիպումը ԵՊՀ-ում ու վարպետության դասն ապագա գրողների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

newmag-y-n

Հայաստանում գտնվող լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսն առաջիկա շաբաթն ունի խիտ ժամանակացույց։ Նա հանդիպել է ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողներին։ Գրողն ապագա ստեղծագործողներին պատմել է գրական իր ուղու, գրքի, հաջողության հասնելու բանաձևի և խորհուրդներ տվե

Լատվիացի ամենահայտնի ժամանակակից գրողն իր հաջողության, գրական խնդիրների և Հայաստանում հանգստություն գտնելու մասին պատմում է ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողներին: Լատվիացի գրողի հետ հանդիպման առիթը նրա «Ես Օրացույցն եմ» գրքի հայերեն թարգմանությունն է. «Գրքի հերոսը գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Գիրքը, կարծես, հերոսի օրագիրը լինի: Մի ամբողջ տարվա պատմություն է: Կարծում եմ, որ մարդկանց հատկապես դուր եկավ հերոսի խոսելու, գրելու և մտածելու պարզությունը»:

 

 

Լատվիայում գիրքը գրավեց ընթերցողներին հերոսի անկեղծության շնորհիվ։ Հայ ընթերցողն էլ կգնահատի գիրքը՝ համոզված է Անդրիսը։ Այն հարազատության զգացումը, որն ունի Հայաստանում, վստահ է՝ իր հերոսն էլ այստեղ իրեն հարազատ անկյունում կզգա. «Հայաստանում շատ թեթև է: Այստեղ անցկացրած ամեն օր, այցելածս ամեն վայր բուժիչ ազդեցություն ունեն: Հայաստանը լավագույն տեղն է, ուր կարող եմ փախչել, և պատահական չէ, որ գրքիս առաջին թարգմանությունը հենց հայերեն է արվել»։  

     

Ստեղծագործող երիտասարդներին լատվիացի գրողը խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին և չընկճվել ստեղծագործական խութերից. «Հիասթափվելը նորմալ երևույթ է: Կասկածները, անվստահությունը  գրողի ընկերներն են։ Եթե ինչ-որ մեկն ասի, որ նման խնդիրներ չունի, ուրեմն ստում է»։  

                                                           

«Ես օրացույցն եմ» վեպն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դարձել ժամանակակից ամենաընթերցվող գրքերից: Ու հենց առաջին թարգմանությունը հայերենն է, շուտով կլինի նաև գերմաներենը։

 

Կարդացեք նաև

 

Տարածել