[InterPress] Թուրքիան Հայաստանից պահանջում է գյուլենականին

November 13, 2018

Արտահանձնման դիմումում կան տեղեկություններ, որ Օքսյուզը, որին օգոստոսին ձերբակալել ենՀայաստանում, մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս է բերել 3 մլն դոլար: Հայաստան են ուղարկվել նաևՕքսյուզի եղբոր ցուցմունքները` որպես ապացույց, որ նա գյուլենական շարժման անդամ է:
Նշվում է, որ Օքսյուզը գյուլենական շարժման, այսպես ասած, իմամ է, այսինքն` տարածաշրջանայինղեկավար: Հյուսթոնում և Տեխասում: ԱՄՆ պահանջով նրան ձերբակալել են Հայաստանում՝ Կոնգրեսիէթիկային հանձնաժողովին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու և խարդախության մեղադրանքով: ՆաՀայաստանում հիմնել էր բիզնես և հասարակական կազմակերպություն: Գործարար Օքսյուզը Տեխասումգլխավորում էր Turquoise Council of Americans and Eurasians (TCAE) հասարակական կազմակերպությունը:Սա գյուլենիստական կազմակերպություն է, որը վերահսկում էր ևս մի քանի նման կազմակերպություն:



Կարդացեք նաև.



Իրենց քաղաքական օրակարգը և բիզնես շահերը պաշտպանելու նպատակով, ինչը կատարվում էր ԱՄՆդպրոցական համակարգը և տասնյակ դպրոցներ շահարկելով, գյուլենականները հաճախ կազմակերպել ենԱՄՆ սենատորների, Կոնգրեսի անդամների, այլ պաշտոնյաների ուղևորություններ դեպի Թուրքիա: Այնտեղնրանց առաջարկում են ընթրիքներ, պարգևատրումներով երեկոներ և քննարկումներ: Օքսյուզը և նրակազմակերպությունը դաշնային վերահսկողության տակ հայտնվեցին Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովիդիմումով: Առիթը 2013-ին ԱՄՆ կոնգրեսականների ճամփորդությունն էր դեպի Ադրբեջան: Washington Post-ըգրում է, որ Կոնգրեսի 10 անդամներ և 32 աշխատակիցներ ճամփորդության ընթացքում ստացել են նաևարժեքավոր նվերներ: Նախագահ Օբամայի երեք գլխավոր օգնականներն այդ միջոցառման սփիքերներն էին:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում