Քեմալ Յալչըն. «Ներողություն եմ խնդրում նաև նրա համար, որ թուրքիան դեռ ստում է»
Նախ արգելում էին, ոչնչացնում, ապա դառնում էին թուրքական գրախանութների բեսթսելլերները. նրա գրքերում զոհերի և փրկվածների բացառիկ պատմություններն են, որ փնտրում ու գտնում էր Արևմտյան Հայաստանում:
1.5 միլիոն թիվը միանգամից հակազդեցություն է առաջացնում: Ցեղասպանության մասին երբեք չլսած թուրքերի սրտին հասնելու համար պետք է պատմել մարդկային պատմություններ: Սա Յալչընի գրական ու քաղաքական սկզբունքն է, որովհետև սա այն ձևն է, որով իր սրտին են հասել:
«Երբ սկսեցի հետազոտություններս, մտածում էի գտնել փրկվածների և փրկել նրանց պատմությունները: Իմ հերոսներից շատերը հիմա ողջ չեն: Ես պատմում եմ առանձին մարդկանց մասին: Հատկապես կանանց ու աղջիկների, որոնց առևանգել են քրդերը, ալևիները, մյուսները և որոնց գտել եմ Թուրքիայի արևելքում»,-պատմում է Քեմալ Յալչընը:
[caption id="" align="aligncenter" width="500"]Որոնումները սկսել է 30 տարի առաջ: Գտել` սարսափելի պատմություններ ծպտյալ հայերի, կանանց, որոնց բռնի ամուսնացրել էին քրդերի, ալևիների, թուրքերի հետ: Տասնամյակներ անց էլ նրանք վախենում էին խոստովանել, նույնիսկ իրենց երեխաներին ու թոռներին, որ հայ են:
«Այդ հայ կանանց հետ պատահած սարսափների որոշ մանրամասներ չեմ գրել: եթե գրեի, իրար երեսի պարզապես չէինք կարողանա նայել: Հայերի և թուրքերի հաշտվելու հնարավարությունը կհավասարվեր զրոյի: Դա այնքան ահռելի ցավ է, որը գրիչը չէր փոխանցի, եթե նույնիսկ փորձեի»,-ասում է գրողը:
Մեկ դար անց Թուրքիայում վախենում են, հնարավոր է` ավելի շատ, և ոչ միայն հայերը: Քաղաքական հալածանքների պատճառով Թուրքիայից հեռացած, Գերմանիայում հաստատված գրողը չի պատրաստվում լռել:
«1915-ի ցեղասպանության համար Թուրքիան դեռ պատասխան չի տվել: մեր գործը բարդ է, բայց պետք է կարողանանք շարունակել: եթե Թուրքիան ընդուներ, առերեսվեր, հիմա սիրիայի և իրաքի շուկաներում եզդի կանանց չէին վաճառի: ես ներողություն եմ խնդրում ոչ միայն ցեղասպանության, այլև նրա համար, որ թուրքական պետությունը դեռ ստում է»,-ասում է Քեմալ Յալչընը:
Յալչընի ցավն ու ներողությունը բացառիկ են: յն օրերին մահմեդական իմամներն քարոզում էին` դրախտ կընկնի նա, ով 7 հայ սպանի: Հիմա` հայերից ներողություն է խնդրում իմամի թոռ Յալչընը, որը ոտքի տակ է տվել Արարատի մյուս կողմն ու տեսել, որ Արարատը հայերին և թուրքերին բաժանող լեռ չէ:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)