ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Yeraz Projects-ը՝ Summer Fest 2023-ի հովանավոր (լո

Yeraz Projects-ը՝ Summer Fest 2023-ի հովանավոր (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag-ի և Yeraz Projects-ի գործակցության սկիզբն ազդարարվեց 2021-ին՝ Ամառային առաջին գրքատոնին։ Այդ իրադարձությունից հետո ամեն տարի ամռանը Երազ այգին իր դռները բացում է Summer Fest-ի ու բոլոր գրքասերների առաջ։ Այս տարի նոր ու գունեղ էջով նշանավորվեց համ

3-րդ տարին անընդմեջ ամռան մեկ օրը «Երազ» այգին վերածվում է գրքաքաղաքի։ Ու ավելի քան 11 ժամ ամբողջ այգու տարածքում ու տարբեր լոկացիաներում տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, խաղարկություններ, հատուկ ծրագիր փոքրիկ ընթերցասերների համար, համերգներ ու գրքի վաճառք։ Այս օրը վերածվում է տոնի, քանի որ «Երազ» այգում ստեղծվում են բոլոր հնարավորությունները, որ գրքասերները վայելեն ամառային հաճելի օրը։  

 

Փառատոնների շրջանակում սկիզբ առած գործակցության  շնորհիվ ամիսներ առաջ «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանն ու Newmag հրատարակչության  տնօրեն Արտակ Ալեքսանյանը ստորագրեցին գործակցության հուշագիր, ըստ որի՝ այս տարվա ընթացքում կհրատարակվի հայ և արտասահմանցի մանկագիրների 4 գիրք։

 

Գործակցության շնորհիվ գրքերը երեխաներին կհասնեն ավելի էժան գնով։ Առաջին երեք գրքերն արդեն հրատարակվել ու հասել են փոքրիկ ընթերցողներին։  

                                                                

Արդեն 7 տարի, բոլոր եղանակներին ու օրացուցային կարևոր օրերին «Երազ Փրոջեքթսը» կազմակերպում է բազմաժանր միջոցառումներ, փառատոններ, հեղինակային նախագծեր։ Կանաչապատ տարածքում Ձեզ սպասում են զվարճանքներ, միջոցառումներ, այգու արդեն հարազատ հերոսները։

 

 

Իսկ ձմռանը՝ Ամանորի նախաշեմին, «Երազ» այգին վերածվում է իրական Լապլանդիայի։ Winter Park ձմեռային այգում Սանտան իր ջերմ ու հյուրընկալ տանն ընդունում է բոլոր փոքրիկներին։ Գործում է նաև բացօթյա սահադաշտը։  

   

Նախկինում անմխիթար տարածքը այսօր դարձել է ամենասիրելի այգիներից։

 

Newmag-ի ամենասիրելի վայրն այգում գրադարան–սրճարանն է՝ գործնական ու հաճելի հանդիպումների անփոփոխ հասցեն։  

Հաջորդ մեծ տոնը «Երազ» այգում հունիսի 17-ին է. Newmag Summer Fest-ը բոլոր գրքասերներին կսպասի ուղիղ կեսօրին, որ մինչև կեսգիշեր շարունակենք մեր գրքատոնը։

Կարդացեք նաև


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև

Տարածել