Levi's-ը Newmag Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորն է (թիզեր)
Գրքասերին հեռվից կարելի է նկատել՝ նաև հագուստը կհուշի։ Հարմարավետ, փափուկ, ամենօրյա ոճ նախընտրող մարդկանց ձեռքում կամ պայուսակում հաստատ գիրք կտեսնեք։ Newmag-ի այս ամառային փառատոնին մեր թիմակիցներին կարող եք միանգամից տարբերել. Summer Fest 2023-ին է միա
Գերզբաղված մարդկանց համար ընթերցանությունն օրվա ամենահաճելի պահերից է, որը ցանկանում ես վայելել տրամադրող միջավայրում և, ինչու ոչ, հարմարավետ, փափուկ հագուստով։ Levi's-ը կօգնի Ձեզ արագ գտնել այնպիսի հանդերձանք, որը հագեցած է ամռան ամբողջ գունապնակով, նորաձև է ու ամենակարևորը՝ թեթև է ու շնչող։
Levi's-ի պատմությունը սկսվել է 1849 թվականից, հեղինակը Լիվայ Ստրաուսն է։ Առագաստների համար նախատեսված կտորից Ստրաուսը դերձակին պատվիրում է կարել տաբատ։ Ու դրանք վաճառում է մի քանի րոպեում։ Ու մինչև իր մյուս գործընկերները ոսկի էին որոնում, նա գնում է նավահանգստի նավերի առագաստները, կարում ու վաճառում տաբատներ ոսկի որոնողներին։
Պահանջարկն այնքան է մեծանում, որ հիմնում է «Levi Strauss & Co.»-ն։ Մեր իմացած ջինսերը սկսել են արտադրվել 1920-ականներին։ Ու ավելի քան 174 տարի այս բրենդի հագուստը կրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Մեկ դարից ավելի Levi's-ն իր ավանդական ոճը համադրում է ժամանակի տենդենցներին ու ստեղծում ամենօրյա ու սպորտային հարմարավետ հագուստ։
Ամառային փառատոնին Levi's-ն պատրաստել է անակնալներ ու նվեր էջանիշներ։ BOOK CORRIDOR-ում ամբողջ օրվա ընթացքում կգործի customization տաղավար` tailor shop-ը, որտեղ հենց տեղում կկարողանաք ձևավորել նոր շապիկի դիզայնը: Նաև կգտնեք բացառիկ շապիկներ՝ նախատեսված հատուկ փառատոնի համար։ Բացի այդ, առաջին 5 գնողը կստանա կտրոն, որի շնորհիվ էլ Newmag-ի գիրքը կգնի -1000 դրամով։
Օրվա տրամադրությունը կախված է Ձեր ընտրած գրքից ու look-ից։
Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը
Կարդացեք նաև
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հունիսի 17-ին տեղի կունենա Summer Fest 2023-ը (թիզեր)
- Ամառային գրքատոնին կանցկացվի Newmag Reader’s Prize-2023-ը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սեննի «Տրամադրության վերելակ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ի հատուկ ծրագիրը՝ փոքրիկ ընթերցողների համար (լուսանկարներ)
- Վարպետության դասեր և թրեյնինգներ՝ Summer Fest2023-ին (լուսանկարներ)
- Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)
- Newmag Summer Fest-ի ինֆորմացիոն գործընկերը ABN-ն է