Վարպետության դասեր և թրեյնինգներ՝ Summer Fest2023-ին (լուսանկարներ)

June 12, 2023

Newmag-ը գրքի ամառային փառատոնին Երազ այգու ամբողջ տարածքը կվերածվի գրքաքաղաքի՝ բոլոր սրահներում միաժամանակ տարբեր միջոցառումներ կլինին։ MUSEUM սրահում ուղիղ 13:00-ից մինչև 20:00-ն տեղի կունենան մի քանի դասընթացներ։ Թրեյնինգները կանցկացնեն հայտնի ու արհեստավարժ մասնագետներ։

Հիշողության զարգացման դասընթացը շատ օգտակար է հատկապես կրթական պրոցեսի ժամանակ,  քանի որ օգնում է արդյունավետ սովորել նոր գիտելիք, լեզու, մասնագիտություն, ցանկացած առարկա կամ հմտություն: Բացի այդ, զարգացնում է երկարատև հիշողությունը և սովորեցնում է տարբերակել առաջնային ինֆորմացիան երկրորդայինից: Ուսուցողական այս վարժությունները չափազանց արդյունավետ են։ Այս մեթոդով արդեն մի քանի տարի աշխատում է «Կանա» ուսումնական-հոգեբանական կենտրոնը և 13:00-ին MUSEUM սրահում հիմնադիր Էլիզա Մանուկյանը պարզ ու հստակ քայլերով կսովորեցնի՝ ինչպես մարզել հիշողությունը։

Influencer-ը մերօրերում չափազանց տարածված եզրույթ է։ Աշխարհով մեկ այն դարձել է նորաձև զբաղվածություն։ 2016թ-ից այն Google-ում Influencer-ի որոնումներն ավելացել է 90%-ով, իսկ 2017թ-ին՝ կրկնապատկվել է։ «Ինչպե՞ս դառնալ ինֆլուենսեր»՝ հարցին կպատասխանի սոցիալական ցանցերից հայտնի Էվիկը (Էվելինա Խանոյան), 14:00, MUSEUM սրահում։

Տարեցտարի հեռուստատեսության թրենդները փոխվում են, հայտնվում են դեմքեր, հաղորդումներ, որոնցից լսարանն ունի իր պահանջները։ Իսկ ով է այսօր մեր հեռուստադեմքը, ինչ ակնկալիքներ ունի նրանից լսարանը, ինչպես դառնալ կապույտ էկրանից փայլող դեմք՝ բոլոր հարցերի պատասխանները թրեյնինգի ընթացքում։ 1990-ականներից մի շարք հեռուստաընկերություններում ռեժիսոր ու պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը 16:00 կներկայացնի՝ «Ինչպես դառնալ հեռուստադեմք»։

2010-ից Սյունե Սևադան ստեղծել էր իր բլոգ-կայքը, որտեղ պարբերաբար հրապարակել է իրպատմվածքները։ Դրանց հիման վրա 2019-ին հրատարակվել է Սյունեի առաջին գիրքը՝«Կախվածություն» պատմվածքների ժողովածուն։ Մեկ տարի առաջ էլ Newmag-ը հրատարակեց նրա «Աղիթեյը»։ Գրելու, ստեղծագործական ձախողումների, մուսայի մասին ուղիղ 17:00 MUSEUM սրահում ՍյունեՍևադան կպատմի՝ ինչ, ինչու ու ինչպես գրել։

«Պեգասուսը» կորզում է լուսանկարներ, նամակագրություն, կոնտակտներ, գաղտնալսում էհեռախոսային խոսակցությունները և աննկատելի միացնում հեռախոսի խոսափողն ուտեսախցիկը: Լրտեսական ծրագիրն արդեն գաղտնալսել է նաև հայ օգտատերերին՝ հիմնականումբարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների: 18:00 տեղեկատվականանվտանգության մասնագետ Արթուր Պապյանը կներեկայացնի «Պեգասուսի» մասին, կպատմի, թե այդքան գումար ով է օգտագործել, կասի, թե ում են գաղտնալսել Հայաստանում՝ ինչու ուինչպես:


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև