ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն

Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)

newmag-y-n

Ամռան 17-րդ օրը Newmag-ն անցկացնելու է տարվա ամենաթեժ փառատոնը։ Մի ամբողջ օր ու մի մեծ այգի կրկին վերածվելու են գրքաքաղաքի։ Այս տարի ևս ամառային գրքատոնին միացել է Evocabank-ը։ Հենց իրադարձությունների էպիկենտրոնում՝ Evoca տաղավարում, բոլոր ընթերցասերներին

Newmag-ի հետ գործակցությունը սկսվել է 2022-ից ու հենց Summer Fest-ից։ Համատեղ մյուս աշխատանքը Newmag-ն ու Evocabank-ը ներկայացրեցին դեկտեմբերին՝ հրատարակելով Քիմ Քարդաշյանի մասին հանրահայտ բեսթսելլերը՝ Շոն Սմիթի «Քիմ. մերկ Ճշմարտություն» գիրքը։

Արդեն 2-րդ տարին Evocabank-ը մասնակցում է ամառային գրքատոնին։ Այս տարի ևս ամառային Fest-ի գլխավոր հովանավորից սպասեք նվերների։ Երազ այգում գրքի տաղավարից 2 գրքից ավելի գնող ընթերցողներին կտրամադրենք թևնոց՝ իր հատուկ համարով։ Զգուշացում՝ մինչև փառատոնի ավարտը ձեռքից չհանե՛լ թևնոցը։ Օրվա վերջում հենց Evocabank-ի տաղավարում կանկացվի արդեն ավանդույթ դարձած խաղարկությունը և պատահականութան սկզբունքով թմբուկից կհանվեն հաղթողների համարները։ Խաղարկությանը կմասնակցեն առաջին 300 այցելուները, որոնք կգնեն 2 գիրք և ավելի։ Կխաղարկվի 3 գրքի վաուչեր, որով հաղթողը կարող է գրքի տաղավարից անվճար ստանալ 5 գիրք՝ իր ընտրությամբ։ Բացի այդ, կխաղարկվեն նաև այլ հետաքրքիր նվերներ։

  

Լինելով ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում՝ Evoca-ն պարբերաբար հովանավորում է կրթական ծրագրեր: Ավելին, արդեն երեք տարի բանկի նոր և գերժամանակակից «Թումանյան» մասնաճյուղում` Թումանյան 15 հասցեում, գործում է նաև գրադարան:  

  
Dibrary կամ digital library, այսինքն թվադարանում՝ թվային գրադարանում, կարելի է անվճար կարդալ էլեկտրոնային բիզնես գրքեր, հոդվածներ և հրապարակումներ, որոնք շարունակաբար համալրվելու են՝ ներառելով նաև համաշխարհային լավագույն համալսարանների փակ ու վճարովի ռեսուրսները։ Բացի էլեկտրոնային նյութերից՝ կան դասական գրքեր և ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերներ, որոնք կարելի է կարդալ նաև տեղում՝ վայելելով մեկ բաժակ սուրճ և թեյ: 

 

Չմոռանաք, հանդիպում ենք հունիսի 17-ին, Երազ այգում, որտեղ մի ամբողջ օր՝ ավելի քան 10 ժամ, Newmag-ը հրավիրում է բոլոր ընթերցասերներին մասնակցել ամառային փառատոնին: Նոր գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, թրեյնինգներ, մանկական ծրագիր, մրցանակաբաշխություն, համերգային շոու և էքսպո տաղավարներ։ Եվ ամենակարևորը՝ մեծ զեղչեր, շատ խաղարկություններ, անթիվ անակնկալներ գրքասերներին։  

Արի՛ գրքի փառատոնին՝ Evocaրդալով:  

Newmag-ը վերահսկվում է հազարավոր ընթերցողների կողմից։


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև

 

Տարածել