Antenor-ը՝ Newmag ամառային փառատոնի հովանավոր (լուսանկարներ)
Արդեն երկրորդ անգամ Antenor տպարանը հովանավորում է Newmag հրատարակչության ամենակարևոր իրադարձությունները։ Սա գործակցության նոր ուղղություն է. 5 տարվա համատեղ աշխատանքից հետո Antenor-ն այսօր ոչ միայն գործընկեր է, այլև հովանավոր:
Ուղիղ 5 տարի առաջ Newmag ամսագիրը դարձավ հրատարակչություն ու սկսեց իր առաջին գրքերի հրատարակությունը: Այս տարիների ընթացքում բոլոր գրքերը տպագրվում են միայն Antenor-ում: Արդեն Antenor-ում Newmag-ը հրատարակել է 125 գիրք, բազմաթիվ վերահրատարակություններ, սթիքերներ:
Այս տարի արդեն սկսվեց նոր գործակցություն՝ Antenor-ը նաև Newmag Fest-երի հովանավորն է: Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալհայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ:
Վերջերս Անտենոր տպարանը վերազինվել է նոր Ricoh pro c7200x մոդելի բազմաֆունկցիոնալ թվային տպագրական մեքենայով, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել պագրության ոլորտում դիզայներական այնպիսի լուծումներ, ինչպիսիք են սպիտակ, ոսկեփայլ և արծաթափայլ տպագրությունը, տեղային լաքապատումը։
Ի տարբերություն տպագրական մի շարք մեքենաների, այս մոդելի աշխատանքի համար օգտագործվող բոլոր նյութերն էկոլոգիապես մաքուր են և որևէ վտանգ չեն պարունակում մարդու առողջության համար:
Առջևոմ համատեղ նոր ծրագրեր են ու նոր գրքերը։
Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը
Կարդացեք նաև
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հունիսի 17-ին տեղի կունենա Summer Fest 2023-ը (թիզեր)
- Ամառային գրքատոնին կանցկացվի Newmag Reader’s Prize-2023-ը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սեննի «Տրամադրության վերելակ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ի հատուկ ծրագիրը՝ փոքրիկ ընթերցողների համար (լուսանկարներ)
- Վարպետության դասեր և թրեյնինգներ՝ Summer Fest2023-ին (լուսանկարներ)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)
- Newmag Summer Fest-ի ինֆորմացիոն գործընկերը ABN-ն է
- Levi's-ը Newmag Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորն է (թիզեր)