Uber-ի հիմնադիրը հրաժարական է տվել. Տաքսի ընկերության ճգնաժամը խորանում է

June 21, 2017

Ավելի վաղ Թրևիս Կալանիկը հայտարել էր, թե անձնական խնդիրների պատճառով արձակուրդ է վերցնում, հանգստանալ է ուզում և մտքերը կենտրոնացնել (նրա մայրը վերջերս է մահացել վթարից): Հետաքրքիր է, որ Թրևիս Կալանիկը հանգստի գնալու դիմումը ներկայացրել է այն ժամանակ, երբ ընկերության տնօրենների խորհուրդը քննում էր Uber-ում մասնագիտական էթիկայի խախտմանը վերաբերող զեկույցը: Ուսումնասիրության արդյունքում առաջարկվում էր սահմանափակել Կալանիկի լիազորությունները:  
Դեռևս մարտին ընկերությունից հեռացել էր Uber-ի նախագահ Ջեֆ Ջոնսը: Նա ընկերությունում աշխատում էր ընդամենը կես տարի: Ջոնսն իր հեռանալը բացատրում էր «Uber-ի հետ աշխատանքային մեթոդների անհամաձայնությամբ»:

Ինչ կտա Uber-ին Կալանիկի հեռացումը


8-ամյա գործունեության ընթացքում է Uber-ը բազմից է  հայտնվել կոնֆլիկտային իրավիճակում:
Նախ նրա դեմպինգային քաղաքականության դեմ դուրս եկան Կանադան, Մեծ Բրիտանիան, անգամ ՝ Ռուսաստանը: Ընկերությանը մեղադրեցին նաև վարորդների ու հաճախորդների անվտանգության ապահովման պահանջները չբավարարելու և տեխնոլոգիական գողության համար:
Հիմա Uber տաքսի ծառայությունն իր վարորդներին հնարավորություն է տալիս հաճախորդներից ստանալ թեյավճար: Ընկերությունը ծառայությունը մատուցում է բջջային հավելվածի միջոցով և վճարն ընդունում է բանկային քարտով: Այսինքն՝ վարորդը հաճախորդից առձեռն գումար չի ստանում, հետևաբար առձեռն չի ստանա նաև թեյավճարը: Հենց թեյավճար չլինելով էր Uber-ը առանձնանում իր մրցակիցներից: Եվ հենց Կալանիկն էր դեմ թեյավճարին: Իհարկե, սա վարորդներին դուր չէր գալիս, քանի որ նրանք զրկվում էին հավելյալ գումար աշխատելու հնարավորությունից:

Վերջ «լոպազությանը»


Վերջերս Uber-ը ներգրավված էր նաև մի շարք սկանդալներում. սեքսիզմից մինչև վարորդների հետ Կալանիկի կոպիտ լինելը: Քննադատության էր ենթարկվում Uber-ի, այսպես ասած, bro culture-ը:
Այս մասին սոցէջում գրել էր ընկերության նախկին աշխատակիցներից մեկը: Նա վստահեցնում էր, որ աշխատանքից հեռացել է՝ չհարմարվելով այն իրավիճակին, որ տիրում է Uber-ում: Ըստ նրա, նախ աշխատանքային առաջին իսկ օրն իր անմիջական ղեկավարն առաջարկել էր գիշերն անցկացնել միասին: Հետո գրել էր, որ Uber-ում տիրում է սեռական խտրականություն. տոներին նվերներ են ստանում միայն տղամարդիկ: Uber-ի մենեջերին մեղադրում էին նաև կոպիտ, անտաշ ու գռեհիկ լինելու մեջ: Ասում են՝ նա սպառնում էր «գլուխը ջարդել» այն վարորդի, ով լավ չէր աշխատի:
Բնականաբար, Թրևիս Կալանիկը բոլոր մեղադրանքները հերքել է: Սակայն ուսումնասիրություններից հետո ընկերության 20 աշխատակից հեռացվել է աշխատանքից, 31-ին ուղարկել են հոգեբանի հետ հանդիպման, 7-ին խիստ նախազգուշացում է տրվել: Բոլորն էլ մեղադրվել են սեքսուալ ոտնձգությունների, խտրականության և բռնատիրական մեթոդներ կիրառելու համար: Ասում են՝ այս մարդկանց մեջ կան նաև թոփ-մենեջերներ: Ուսումնասիրությունների արդյունքում նաև տնօրենների խորհրդին ներկայացվել է ընկերության առողջացմանն ուղղված 50-կետանոց ծրագիր, որտեղ, հավանաբար, եղել  է նաև Թրևիս Կալանիկը հրաժարականի պահանջ:
Always be hustling (միշտ հասիր քո ուզածին)՝ այսպիսին էր Uber տաքսի ծառայության արդեն նախկին գլխավոր տնօրեն ու հիմնադիր Թրևիս Կալանիկի կարգախոսը: