Ռուսաստանի Ուխտա քաղաքում ուսանողներին արգելել են օգտագործել համակարգիչներ

April 30, 2018

Ոխտայի ուսանողական ավանում համալսարանի ղեկավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկում: Ուսանողների սենյակների դռները հանվում են, արգելվում է օգտագործել համակարգիչներ: Համալսարանի ղեկավարությունը սա բացատրում է փաստով, որ սովորելու փոխարեն ուսանողներն «ամբողջ օրն անցկացնում են մերկ կանանց նայելով»:
Ապրիլի 26-ին YouTube-ում տարածվեց տեսանյութ, որտեղ Ուխտայի պետական տեխնիկական համալսարանի տնօրեն Վասիլի Զավյալովը ուսանողներին տեղեկացրել է՝ համալսարանում ստեղծվում է ինժեներա-կադետային գումարտակ, որտեղ սովորողներին պատրաստելու են ՆԳՆ, ԱԻՆ ստորաբաժանումների համար ծառայության: Հետևաբար, սահմանվում են նոր սահմանափակումներ: Հանրակացարանի ամբողջ 5-րդ հարկը վերածվելու է զորանոցային տիպի սենյակի, հանվելու են դռները:
[embed]https://youtu.be/qVHcCfFnZCQ[/embed]
Ուսանողներից մեկը տեսանյութում հարցնում է՝ արդյոք սեղան ունենալու են: Տնօրենն էլ հայտարարում է, որ սեղան կլինի միայն խոհանոցում, իսկ ուսանողները խոսելու իրավունք կունենան միայն թույլտվության դեպքում:



Կարդացեք նաև.



Ավելին, համալսարանը գրեթե ամբողջությամբ վերածվելու է զորամասի, քանի որ ուսանողներին պարտադրելու են արթնանալ առավոտյան ուղիղ ժամը 7-ին, իսկ երեկոյան 11-ին պարտադրելու են քնել: Սենյակում լույսն անջատվելու է: Մինչև մայիսի 5-ը ուսանողներին պարտադրել են ազատվել բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերից, չի լինելու նույնիսկ հեռուստացույց և սառնարան: Տնօրենը արգելել է նաև համակարգիչները՝ ուսանողներին կշտամբելով մերկ կանանց քննարկելու համար: Ուսանողներից մեկը հարցրել է, թե ինչպես են առանց համակարգիչների գրելու ավարտական աշխատանք, պատասխանը գրեթե նույնն է՝ «լուռ, ճռռացնելով ականջները»:

MEDUZA






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։