«Ամպերի տակ» ժողովածուն` սիրո, կորստի ու ջնջված իղձերի մասին

June 26, 2015


«Ամպերի տակ» գիրքը Ջինի Հենսոնի անդրանիկ ժողովածուն է: Գիրքը հայերեն է թարգմանել Արծվի Բախչինյանը: Շնորհանդեսն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
«Ինձ ոգեշնչում է կյանքը, կյանքի փիլիսոփայությունը, որը հանձնում եմ թղթին: Ինձ համար Հայաստան գալը համարժեք է տուն գալուն», - ասել է Ջինի Հենսոնը: