Ի՞նչ կոշիկ են կրել Ա. Խաչատրյանը, Ս. Կապուտիկյանը, Մ. Սարյանը և Պ. Ադամյանը

September 25, 2015

Անիմանալի են Աստծո ճանապարհները: Եվ անանցանելի են մեր մեծերի անցած ուղիները այլոց համար: Հակառակ դեպքում բոլո´րը կդառնային դասական` արժանանալով համամարդկային կամ գոնե համազգային մեծարման և անմարդկային միայնության: Մեր մեծերի ոտնամանները հնամաշ են, չարչարված, ուժասպառ: Դրանք վաղուց զրկվել են իրենց նախնական իմաստից, սկզբնական արժեքից, գնման պահի նպատակից: Դրանք լուռ խոսում են աշխարհ տեսած իրենց տերերի խնայող բնավորության մասին, սնափառության և մեկի փոխարեն հարյուրն ունենալու տենչանքի իսպառ բացակայության մասին, ունեցածը գնահատելու, ունեցածով բավարարվելու փիլիսոփայության մասին:
Պոլսահայ դերասան Կարապետ Գալֆայանը «Համլետ» խաղալու համար Հովհաննես Թումանյանից փոխարինաբար հենց ա՛յս կոշիկներն էր վերցրել` ոճը նմանեցնելով 15-րդ դարի Դանիայի արքայական կոշիկներին: Ամերիկյան արտադրության են: Թումանյանը սրանք կրել է կյանքի վերջին շրջանում: