Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում

March 16, 2016

Գրախանութ՝ առանց դարակների, գիրք՝ առանց թղթի, դրամարկղ առանց դրամի: Էլեկտրոնային գրադարանները խնայում են ժամանակը և առաջարկում ընթերցանության համար մեծ տեսականի: Տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը փոխեց ավանդական ընթերցանությունը: Գրքերն ու հրատարակությունները դարձան էլեկտրոնային, գրադարաններն էլ` օն-լայն:
Հայ երիտասարդների ստեղծած Upub.am հայերեն  էլեկտրոնային գրախանութում ցանկացած հեղինակ կամ հեղինակային իրավուքի իրավատեր կարող է ներկայացնել իր գիրքը: Upub-ցիները նպատակ ունեն մեր երկրում զարգացնել այս շուկան և տարածել էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը: Հարթակում արդեն հրապարակվել է 180 գիրք:
Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»


Truthly. Անանուն անկեղծություն





Քանի օգտատեր ունի հարթակը, ստարտափը դեռ չի հրապարակում: Վիճակագրական տվյալները գործընկեր հեղինակներին և հրատարակիչների համար են: Նախագծի համահիմնադիրն ընդգծում է, միայն վերջին ամսում ընթերցողների թիվն ավելացել է 500-ով: Ամենավաճառված գիրքն Լուի Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակն է: Ամենաշատ վաճառված հեղինակը` Հրաչյա Ամիրյանը, որը  Upub.am-ում  ներկայացրել է 9 գիրք:
Ցանկացած ստարտափի հիմքում ընկած է լավ թիմը: Առանց համախմբված թիմի հաջողելն  իրատեսական չէ: Եթե կա թիմ և գաղափար՝ մնում է միայն աշխատել, արդյունքը երկար  չի սպասեցնի:

Հայաստանում տարածված է *.PDF ձևաչափը, որը նախատեսված չէ էլեկտրոնային գիրք ընթերցելու համար: Upub-ցիներն օգնում են նաև ընթերցողներին *.PDF-ի և *.EPUB, *.MOBI ձևաչափերի տարբերությունը ցույց տալ: