[InterPress] Ամերիկյան տեխնոլոգիական ստարթափը մասնաճյուղ է բացում Երևանում

October 18, 2018

Ընկերության հիմնադիրներն ամերիկահայ ձեռնարկատերեր են, ովքեր հաստատել են, որ պատրաստ են ներդնել 13.5 միլիոն դոլար Հայաստանում: DISQO-ն սպառողների մասին աշխարհի ամենատարածված շուկայական հետազոտական ​​և վերլուծական ընկերություններին սպառողական տվյալներ տրամադրող ընկերություն է: Հիմնադիրները մտադիր են աշխատանքի վերցնել հայազգի բարձրորակ մասնագետների՝ ստեղծելով 30 նոր աշխատատեղ:
«Մենք ոգևորվում ենք ներգրավվելու տաղանդավոր մարդկանց, որպեսզի օգնեն մեզ զարգացնելու մեր արտադրանքը և ընդլայնելու մեր ընկերությունը: Հայաստանն ունի աճող տեխնոլոգիական միջավայր, որի հետ մենք ցանկանում ենք կապ հաստատել», – ասաց DISQO-ի գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:
DISQO-ի հայկական գրասենյակը կգործի որպես ընկերության պաշտոնական մասնաճյուղ և ոչ որպես աուտսորսինգի թիմ: Ընկերությունը կարծում է, որ այն կկրկնապատկի իր ներուժը և կխթանի ոլորտը նոր նախաձեռնություններով և նախագծերով: Հայկական թիմը կշարունակի աշխատել ընթացիկ հաճախորդների համար, որոնք աշխարհի խոշորագույն շուկայի հետազոտողներ են և Fortune 500-ում ընդգրկված մի շարք կազմակերպություններ:

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում