Հիվանդություններ, որոնց դեմ պետք է պատվաստվել ճամփորդելուց առաջ

February 14, 2017

Մինչև ճանապարհորդական պայուսակը վերջնական տեսքի բերելը, պետք է այցելել բժշկի ու ամբողջական հետազոտության ենթարկվել:Բացառված չէ, որ կլիմայական պայամանների փոփոխությունից, Ձեր օրգանիզմում թաքնված կամ քրոնիկ հիվանդությունները գլուխ բարձրացնեն ու փչացնեն այդքան սպասված ճանապարհորդությունը, բացի այդ հենց բժշկի սենյակում էլ պարզ կդառնա, թե ձեր երազանքների երկիր մեկնելուց առաջ, պարտադիր պատվաստման կարիք կա, թե ոչ:
Յուրաքանչյուր երկիր մեկնելուց առաջ նախ պարզեք, արդյոք այդ երկիրը դասվում է պարտադիր պատվաստում պահանջող երկրների շարքին , թե ոչ : Զբոսաշրջիկներին վտանգավոր վարակներից պաշտպանելու համար առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կազմել է պատվաստումների ցուցակ, որոնք անհրաժեշտ է կատարել, նախքան որևէ երկիր մեկնելը:






Ցուցակում քիչ չեն այն պատվաստումները, որնոք ցանկալի են, բայց ոչ պարտադիր: Այդ դեպքում պատվաստվել, թե ոչ որոշում եք դուք: Իսկ եթե մեկնում եք այնպիսի երկիր,որը ըստ ԱՀԿ-ի խիստ վտանգավոր է և առանց պատվաստման չի կարել ի այցելել,ապա սահմանը հատելուց առաջ սահմանապահներին պետք է ներկայացնեք համապատասխան բժշկական փաստաթուղթը, որը կվկայի, որ դուք կատարել եք անհրաժեշտ կանխարգելիչ բժշկական միջոցառումը: Անհրաժեշտ պատվաստումների ցանկը նույն է ԱՀԿ անդամ բոլոր երկրներում:

  • Պարտադիր պատվաստումների առաջին հորիզոնականում դեղին տենդն է: Այս հիվանդության դեմ պատվաստումը պարտադիր է ամբողջ աշխարհում: Դեղին տենդը տարածված է Աֆրիկայում՝ հատկապես Սահարա անապատի հարակից բնակավայրերում ու Լատինական Ամերիկայում:

  • Այն դեպքերում, երբ երկարատև այցելություն եք իրականացվելու Աֆրիկա և Հարավ-արևելյան Ասիա խիստ անհրաժեշտ է պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ:

  • Տրոպիկական երկրներ այցելիս էլ անպայման կատարեք պատվաստում դիֆտերիայի և պոլիոմելիտի դեմ:


Հիշեք, որ ճանապարհորդելիս դուք գտնվում եք սնվելու, հանգստանալու, կլիմայի, տեղական սովորույթների առումով անսովոր պայմաններում, ինչը բարձրացնում է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը: Քանի որ Ճանապարհորդական վակցինացիաները պատվաստումների ազգային օրացույցի ցանկում չեն, դրանք իրականացվում են վճարովի: