[Ֆոտոռեպորտաժ] Նարինե Աբգարյանի «Մանյունյան»՝ մեծ էկրանին

October 20, 2021

Չարաճճի Մանյունյայի և նրա ընկերուհու մասին առաջին գրքի լույս ընծայումից տասը տարի անց բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան է: Այն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, 19.00 Մոսկվա կինոթատրոնում: Ցուցադրվելու է դեռևս միայն 1-ին և 2-րդ մասերը: Ցուցադրությանը ներկա են լինելու Նարինե Աբգարյանը, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական թիմը:

2021-ի սեպտեմբերին Newmag-ը հայերեն ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռահատորյակի առաջին գիրքը։ Կարմրահեր աղջնակի պատմությունը տարածվել ու տարբեր լեզուներով թարգմանվել է ամբողջ ԱՊՀ-ում։ Այն դարձել է նաև ներկայացման ու ֆիլմերի սցենարներ։

 

 

2021-ին Հայաստանում սկսվեց «Մանյունյա» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները։ Այն բաղկացած է 24 րոպեանոց 10 սերիայից։ Սերիալի ստեղծագործական թիմում ընդգրկված են պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստ Հայկ Ասատրյանը, ռեժիսոր Արման Մարությանը։ Գլխավոր դերերում են երիտասարդ դերասանուհիներ Կատյա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանը։

 

 

Բազմասերիանոց ֆիլմը հայերենով էկրան է բարձրանում Ռուսաստանյան  խոշորագույն ծառայություններից մեկին՝ Okko-ի շնորհիվ։ Մուլտիմեդիա ծառայություններ իրականացնող կառույցն իր գործունեությունը Հայաստանում կսկսի Նարինե Աբգարյանի «Մանունյա» պատմվածքի երկար սպասված կինոդիտումով: Հայաստանը դարձավ 5 -րդ երկիրը, բացի Ռուսաստանից, որտեղ հեղինակավոր Okko-ն ունի իր ներկայացուցչությունը։

 

 

Մոսկվա Կ/Թ պրեմիերայից հետո  տեղի կունենա Newmag-ի հրատարակած «Մանյունյա» գրքի ստորագրություն ու վաճառք: