Կարմիրի 30 երանգները. Ոճի և կանացիության 5 խորհուրդ Վալենտինոյից

May 5, 2016

Նորաձևության աշխարհ Վալենտինո Գարավանին ներխուժեց 60-ականների կեսին: Երիտասարդ մոդելավորողին հայտնիություն ապահովեցին Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քենեդին և արքայադուստր Մարգըրեթը: Հենց նրանք հավատացին ու վստաեցին Վալենտինոյին իրենց ոճը:
Ավելի քան  40 տարի է Վալենտինոն աստղերի ֆավորիտ դիզայներն է: Նրա զգեստներով են կարմիր գորգ դուրս գալիս Էնն Հեթուեյը, Ջուլյա Ռոբերթսը, Քեյթ Բլանշեթը, Սառա Ջեսիքա Փարքերը: 2007-ին կարմիրի 30 երանգները մեզ պարգևած Մաեստրոն ավարտեց կարիերան, բայց նրա անունը կրող նորաձևության տունը, որը ղեկավարում են դիզայներներ Պիեռպաոլո Պիչոլին և Մարի Գրացի Կյուռին, շարունակում են ֆեշըն ինդուստրիայում պահպանել Վալենտինոյի դիզայներական ավանդույթները:



FASHION 2016. Գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ պայուսակները


FASHION 2016. Գարուն-ամառ սեզոնի ամենանորաձև կոշիկները





Նրբագեղության վարպետի հինգ ոսկե կանոնները կիրառելի և,ինչ-որ տեղ նաև պարտադիր են բոլոր կանանց ու աղջիկների համար:
-Ժամանակ ծախսե´ք ինքներդ ձեր վրա:
Մինչև զգեստը հագնելը անթերի հարդարեք ոտքի և ձեռքի եղունգները: Հանեք հոնքերը և փափկեցրեք կրունկների ու թևերի արմունկների մաշկը:
-Մի´ բարդացրեք:
Մեղմ շպար ու պարզ սանրվածք: Գեղեցիկ ականջօղ և թևնոց՝ համաձայն եմ, բայց ապարանջանը հավատացեք չափազանց շատ է:
-Ավելորդ ո´չ մի բան:
Կոկտելային զգեստ մինչև ծնկները գեղեցիկ կոշիկի կամ պայուսակի հետ, կամ էլ  սև տաբատ, մետաքսե վերնաշապիկի, բալետկաներ, խոշոր ականջօղեր հետ, և դուք շքեղության մարմնացում եք:
-Մի´ խնայեք դերձակին վճարելիս:
Կախիչից վերցված զգեստը միշտ չէ, որ կատարյալ է « նստում» և հաճախ շտկման կարիք է լինում: Լավ դերձակ ունենալը պարտադիր է:
-Ընտրեք կարմի´րը:
Վալենտինոն բյուստե-զգեստների ու կարմիրի «մոլագար է»: Տղամարդիկ այդ երկուսից խենթանում են՝ վստահ է մաեստրոն: