#61 Բեռնար Վերբեր. Աստված հրաշալի սցենարիստ է

November 1, 2015

«Մրջնանոցը»: Այդ ժամանակվանից Բեռնարը սովորություն է դարձնում յուրաքանչյուր օր՝ առավոտյան 8-ից մինչև կեսօր, 4 ժամ գրել` անկախ զբաղվածությունից: Վերբերը «Մրջնանոցը» գրում է 12 տարի:
Այդ ընթացքում Վերբերն ընդունվում է Թուլուզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, կիսատ է թողնում այն, տեղափոխվում Փարիզ, այնտեղ սկսում ուսումնասիրել ժուռնալիստիկա: Ու հոդվածներ գրում տիեզերքի, բնության և անհետացող կենդանատեսակների մասին: Աֆրիկյան անհետացող մրջյունների տեսակի մասին հոդվածի համար էլ ստանում է հատուկ մրցանակ:
1990-ին որոշում է հրաժարվել 1463-էջանոց «Մրջնանոցը» տպագրելու մտքից, սակայն հանդիպում է հրատարակչի, որը համաձայնում է հրատարակել գիրքը, բայց պայմանով, որ այն կրճատվի ու դառնա 350 էջ: «Մրջնանոցը» վերջապես լույս է տեսնում 1991 թվականին, 1992-ին հրատարակվում է երկրորդ հատորը` «Մրջյունի օրը», իսկ երեք տարի անց` 1995-ին, գրախանութ է մտնում երրորդ հատորը` «Մրջյունների հեղափոխությունը»: Դրանից հետո Վերբերը ամեն տարի մեկ գիրք է գրում: Գրաքննադատները առաջին տասը տարիներին նրա մասին կա՛մ չէին արտահայտվում, կա՛մ իմիջիայլոց էին խոսում: Մինչդեռ նա շարունակում էր վաճառել գրքեր, որոնք թարգմանվում էին ավելի քան 40 լեզուներով:
newmag / շապիկ  #62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով





- Դուք Ձեր բոլոր գրքերում հստակ պատկերացում եք ներկայացնում աշխարհի մասին և առաջ եք տանում գլոբալ իշխանության գաղափարը, որը պետք է հանդես գա որպես համաշխարհային ոստիկան ու նաև պարտադրի խիստ ծննդահսկողություն: Իրո՞ք այդպես է:
- Վաղուց այսքան ծանր զրույց չէի ունեցել: Տեսե՛ք. աշխարհը հարմոնիկ է, հարմոնիա նշանակում է հավասարակշռություն, դա էլ նշանակում է մարդկանց ու բնության ներդաշնակություն: Եթե մենք 10 միլիարդ ենք, ստիպված ենք աղտոտել օվկիանոսը, սպառել ամբողջ հանքերը, ոչնչացնել մյուս կենդանի էակներին: Սա մաքուր մաթեմատիկական հաշվարկ է, ոչ մի քաղաքականություն: Եթե ցանկանում ենք, այնուամենայնիվ, փրկել Երկիրը, պետք է դանդաղեցնենք արդյունաբերական աճը, գերբնակեցումը և հրաժարվենք սպառողական հոգեբանությունից: Պետք է կանգ առնել և մտածել: Ահա թե ինչ եմ ասում և առաջարկում. չգնանք դեպի անարխիկ հասարակարգ և չդառնանք 10 միլիարդ, որովհետև դա կոչնչացնի Երկիրը: Մենք պետք է սերունդներին փոխանցելու մոլորակ ունենանք:
- Գիտե՞ք, գերբնակեցումը հատկապես սյուրռեալիստական է հնչում Հայաստանում, որտեղ, ճիշտ հակառակը, ներգաղթը և ծնելիությունը խրախուսելու խնդիր կա: Մինչդեռ, ասենք, Չինաստանում, ճիշտ հակառակը, մեկ երեխայից ավելի չեն թույլատրում:
- Այո՛, հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ հավասարակշռության մասին: Պետք է ազգերն ու պետությունները դիտարկել մեկ ամբողջության մեջ:
- Մասամբ համաձայն եմ, որովհետև կա կարծիք, որ գերբնակեցումը չի կարող որևէ կերպ սպառնալիք դառնալ Երկիր մոլորակի գոյության համար: Ավելին, դա արևմտաեվրոպական քաղաքական դիսկուրսի արդարացումն է, որի դրսևորումներից մեկն էլ ազգայնականության աճն է, ընդ որում արդեն քաղաքական մակարդակով: Եվրամիության շատ երկրներում քաղաքական մանդատ են ստանում ծայրահեղ ազգայնական կուսակցությունները: Ո՞րն է Ձեր վերաբերմունքը դրան: Մի կողմից՝ հասկանալի է այս տրամադրությունների աճը, որովհետև Ֆրանսիայում կամ Գերմանիայում ավելի շատ են Արևել յան Աֆրիկայից ներգաղթյալները, քան բուն ֆրանսիացիներն ու գերմանացիները, բայց մյուս կողմից՝ այս քաղաքական օրակարգը հակասում է Եվրոպական ամենահիմնարար արժեքներին: Պետք է պաշտպանեք այն, ինչի վրա կառուցված է Եվրոպան, բայց հենց ներսում այդ նույն արժեհամակարգը արդեն փլուզում է երկիրը: Եվ այդ կուսակցությունների հաղթանակները, ի վերջո, ցույց են տալիս քաղաքացիների իրական վերաբերմունքը, որոնք պահանջում են….
- ...դադարեցնել ներգաղթը: Պետությունը նման է օրգանիզմի: Ներգաղթը կյանքի տեսակ է, օրգանիզմում պետք է լինեն բակտերիաներ, որ մարսողություն տեղի ունենա, բայց եթե բակտերիաները շատ լինեն, կվտանգեն ամբողջ օրգանիզմը: Այդ իմաստով՝ պետությունը շատ փխրուն է, և եթե չափը անցնում ես, հենց ներգաղթի մասով, պետությունները կարող են «փչանալ»: Կդառնան բռնապետություններ: Մարի Լը Պենի և մյուս ազգայնականների հաղթանակը հենց այդ օրգանիզմի արձագանքն է: Երբ բակտերիաները շատանում են, պետք է մի պահ դադար տաս, մարսես, հետո նոր շարժվես առաջ: Ես նրա համախոհը չեմ, բայց կարծում եմ, որ պետք է դադարեցնել ներգաղթը Աֆրիկայից, որովհետև Ֆրանսիան տնտեսապես ի վիճակի չէ դա մարսել: Ես հակաֆաշիստ եմ, իմ ընտանիքը տառապել է Երկրորդ աշխարհամարտում, բայց, միևնույնն է, ներգաղթը խնդիր է: Գիտեք, որ Փարիզում կան թաղամասեր, ուր չի կարելի գնալ, որովհետև վտանգավոր է: Սա է իրականությունը: