ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գրիգորեանի տուն տանող ճանապարհն անցնում է տառապանք

Գրիգորեանի տուն տանող ճանապարհն անցնում է տառապանքի ու զրկանքի միջով ու հասնում իր մեծ երազանքին (տեսանյութ)

newmag-y-n

Օրեր առաջ Newmag-ը ներկայացրեց Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» գիրքը: Այսօր արդեն Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով հրատարակչության գլխավոր խմբագիրը, գրքի թարգմանիչը, դիզայներն ու վերիֆականտը պատմեցին գործի հետարտադրական ընթացքն ու

Newmag-ը ներկայացնում է ամերիկահայ ամենահայտնի մտավորականի՝ Վարդան Գրիգորեանի ինքնակենսագրությունը: Թավրիզի հայկական թաղամասից՝ միացյալ նահանգներ հասած և ազդեցիկ գիտական շրջանակներում մեծ հեղինակություն ձեռք բերած հայի՝ «Տուն տանող ճանապարհը» գիրքը անգլերենից թարգմանվել է Աստղիկ Սարգսյանը. «Հեքիաթ է հիշեցնում, գրադարանի տնօրեն, հեղինակավոր համալսարանի ղեկավար, Քառնեգի հիմնադրամի նախագահ: Ու այս ամենին, գուցե, չհասներ, եթե չլինեին ընտանեկան բարդ հարաբերությունները՝ խորթ մայր, հոր հետ սառը հարաբերություններ»:

Գրիգորեանը հայկական իրականություն մտավ «Ավրորա» նախաձեռնության շնորհիվ: Նա «Ավրորայի» երեք համահիմնադիրներից է: Այսպես հայերը ճանաչեցին իրենց հայտնի ու ազդեցիկ հայրենակցին: Newmag հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, սա ավելին է, քան պարզապես հուշագրություն. «Լավ կյանքի հետևից է գնացել, ոչ թե նյութական, այլ ինտելեկտուալ, ուսման հետևից է գնացել: Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» պարզապես կենսագրական գիրք չէ: Այն նաև ուղեցույց է, ինչպես հաստատել կապեր, ինչպես գումար հայթայթել»:

  

Ըստ Գնել Նալբանդյանի, այս գիրք նաև ակադեմիական շրջանակների համար է՝ ինչպես հայթայթել գումարներ բուհի համար, այնպես, ինչպես անում էր Գրիգորեանը: Էդիկ Պողոսեանը գրքի մասին խոսում է ոչ միայն որպես դիզայներ, այլ որպես Վարդան Գրիգորեանի ընտանիքի հարևան: Տարիներ առաջ է լսել իր հանրահայտ հարևանի մասին, որն արդեն Նյու Յորքի գրադարանի տնօրենն էր. «40 տարի է ճանաչում եմ, բայց ցավոք սրտի, դեռ անձամբ չեմ շփվել: Քրոջ հետ եմ շփվել: Գիրքը տատիկին ու քրոջն է նվիրված: Ընթերցողը շատ բան կիմանա այն մարդկանց մասին, որոնք մեծ դեր են ունեցել ոչ միայն Գրիգորեանի կյանքում, այլև հայ ժողովրդի պատմության մեջ»:

  

Գրիգորեանի մենթորը եղել է առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը: Գրիքի վերիֆիկանտ Դավիթ Սարգսյանն է նկատում: Մեծ հայի գիրքը հայերեն թարգմանել առաջարկեց, հետո նաև օգնեց Մարտին Գալստյանը, որն այժմ Կենտրոնական բանկի տնօրենն է:

Կարդացեք նաև

Հայտնի հայ մտավորականի, հեղինակավոր նյույորքցու տուն տանող ճանապարհն անցնում է տառապանքների ու զրկանքների միջով ու հասցնում իր մեծ երազանքին: Վարդան Գրիգոեանն Ավրորայի միջոցով վերադառնում է ավետյաց երկիր ու դարակազմիկ մարդասիրական նախաձեռնության շնորհիվ աշխարհին պատմում այդ երկրի մասին:

Տարածել