Կանանց համար ամենասթրեսային ու ամենաերջանիկ շաբաթվա օրերը

August 25, 2015

Չորեքշաբթի կանայք իրենց տարիքից ավելի մեծ ու հոգնած են երևում: Այս հայտարարությունն արել են բրիտանացի գիտնականները: Նրանք նույնիսկ հստակ ժամ են նշել` 15:30: Հարցումները պարզել են, որ կանանց 12%-ը չորեքշաբթին համարում է շաբաթվա ամենասթրեսային օրը: Այդ օրը էներգիայի մակարդակը հասնում է նվազագույնի, իսկ աշխատանքային սթրեսն աճում է: Կանանց 25%-ը խոստովանել է, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ սթրես է ապրում, հարցվածների 19% -ը բողոքել է հենց չորեքշաբթի օրվա կեսօրին ուժերի խիստ անկումից: