#63 Ջազում միայն լեգենդներն են

November 4, 2015

newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է
newmag / շապիկ #59 Ցեղասպանության տպագիր վկաները
newmag / շապիկ #58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի



Շաքարյան - Ռադիոն քարոզում  է միջնադարի երաժշտություն: Այսօրվա երաժշտությունը չի պրոպագանդվում:  Եթե քարոզեն, պետք է վճարեն:
Երզնկյան - Հանրային ռադիոն ամեն տարի գումար է փոխանցում «Հայ հեղինակին» և տալիս է ծրագրերը, որոնց հիման վրա հեղինակները գումար են ստանում: Ռադիոյի համար կապ չունի` միջնադարյան երաժշտություն է ներկայացնում, թե այսօրվա: Ցավոտ մասը համերգներն են, որոնց գումարնեը շատ վատ են փոխանցվում, սիմվոլիկ գումար են փոխանցում: Օրինակ` Հերբի Հենքոքի համերգին խնդիր է առաջացել, որովհետև կազմակերպիչը «Հայ հեղինակին» չի փոխանցում գումարը:
Գնել - Հնարավո՞ր է ջազը դուրս բերել երևանյան այգիներ, պուրակներ, դուրս գալ ռեստորաններից, ակումբներից, համերգասրահներից:
Չիկո - Սա հրաշալի գաղափար է: Վաղուց ասել ենք նվագախմբերի ղեկավարներին: Չգիտեմ ինչու լուրջ չեն վերաբերվում կամ էլ քաղաքապետարանի հետ չեն կարողանում իրար հասկանալ: Ի՜նչ հրաշալի կլինի… Երկու մեծ նվագախումբ ունենք, թող գնան քաղաքապետի մոտ և այդ հարցը լուծեն:
Երզնկյան - Արդեն երկու տարի ասում ենք, ասում են` անպայման:
Չիկո - Պրոբլեմը ո՞րն է: Պատկերացրե՛ք` այգում հնչում է ջազ: Կարելի է շաբաթ-կիրակի օրերին ընտանեկան ժամին մի երեկո անել: Թե չէ տարին մեկ ենք նվագում՝ միայն ապրիլի 30-ին: