#59 Ցեղասպանության տպագիր վկաները

#59 Ցեղասպանության տպագիր վկաները

Ցեղասպանության վկաներից Ավրորա Մարդիգանյանի՝ բեսթսելեր դարձած «Հոշոտված Հայաստան» գիրքը ֆրանսալեզու հանրությանը առաջին անգամ ներկայացվեց ֆրանսերեն:

Paris, Hôtel de Ville. չորս ամիս Փարիզի քաղաքապետարանի երկու սրահներում միաժամանակ ցուցադրվեցին ցեղասպանության թանգարանային վավերագրեր` ցնցող նմուշներ և բացառիկ լուսանկարներ: Ֆրանսիայի մայրաքաղաքը հյուրընկալեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն: Ցուցադրությունը գործեց ապրիլի 29-ից մինչև հուլիսի 4-ը:

Այցելուներին բաժանվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքեր: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» ֆինանսավորում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին հրատարակություններից չորսի ֆրանսերեն թարգմանությունն ու տպագրությունը:

«Երբ իմացանք ցուցադրության մասին, որոշեցինք մեր ներդրումն ունենալ միջոցառումներում և քարոզչական նախագծերում: Աշխատանքը, որ իրականացնում ենք, թիրախային է: Սա կարևոր իրադարձություն է ցեղասպանության թեման ներկայացնելու տեսակետից»,– վստահեցնում է «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:

newmag59--print-193150 ցուցանմուշներից բացի՝ Փարիզում առաջին անգամ ներկայացել է Ավրորա Մարդիգանյանի անձնական արխիվը, որի բնօրինակները ներկայացվել են առաջին անգամ: Ավրորա Մարդիգանյանի՝ բեսթսելեր դարձած «Հոշոտված Հայաստան» գիրքը ֆրանսալեզու հանրությանը ներկայացվել է ֆրանսերեն: Այն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» աջակցությամբ թարգմանված ու տպագրված գրքերից մեկն է:


Ավրորա.
նա կարող էր դառնալ հայտնի ջութահակար

Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս՝ հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցել ամերիկացի ժողովրդին…

Ավրորա Մարդիգանյան

Համաշխարհային մամուլը նրան անվանեց հայկական «Ժաննա դ’Արկ». նա չլռեց իր տեսած սարսափներից հետո: Մեկ կյանքի պատմություն, որը ցնցեց աշխարհը: Արշալույս Մարտիկանյանը 1915-ին` 14 տարեկանում, երբ երազում էր դառնալ ջութակահարուհի, տեսավ ընտանիքի անդամների կորուստը, վայրագություների ենթարկվեց և ողջ մնաց պատահական դիպվածով: Երկու տարում նա անցավ 600 կմ, 85 սենթով վաճառվեց ստրուկների շուկաներում, անցավ սարսափներով լի ճանապարհ և հայտնվեց Նյու Յորքում:

Ցեղասպանությունից 3 տարի անց նա դառնում է Ավրորա Մարդիգանյան: Հաղթահարելով վախը՝ նա պատմեց իր պատմությունը: 1918-ին լույս տեսավ ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

newmag59--print-83Հրաշքով փրկված դեռատի հայուհու անմարդկային փորձությունների հուշերի հիման վրա Հոլիվուդը էկրան է բարձրացնում բարեգործական նպատակով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ 17-ամյա Ավրորան մարմնավորեց իր իսկ կերպարը:

«Այս գիրքն ընթերցողը չի կարող անտարբեր մնալ: Սա բացառիկ պատմություն է: Ավրորան չընկճվեց իր ողբերգությունից. նա առաքելություն ուներ` աշխարհին հաղորդակից դարձնել Թուրքիայում հայերի դեմ իրագործված ոճրագործություններին: Արշալույսը իրականացրեց ճակատագրով իրեն վերապահված այդ առաքելությունը»,– նշում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) մամուլի քարտուղար Արևիկ Ավետիսյանը:

Ցեղասպանությունը՝ համաշխարհային մամուլի առաջին էջերին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի մենագրությունը՝ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը, բանկի ֆինանսավորմամբ հրատարակվեց ֆրանսերեն և անգլերեն: Հատորում ամփոփված են եզակի նյութեր` քաղված 19-20-րդ դարերի արտասահմանյան մամուլից:

Հավաքածուն ներկայացնում է մարդկության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում էր:

newmag59--print-197Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը: Հրապարակումները միջնորդավորված վկայություններ են ցեղասպանության պատմական իրողության մասին:


«
Դարդանելից մինչև Պաղեստին»

Ֆրանսերեն թարգմանությամբ կներկայացվի օսմանյան բանակի հայ սպա Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային բացառիկ հուշագրությունը: Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած՝ օսմանյան բանակի սպայի ոդիսականն է։ Սարգիս Թորոսյանի իրապատումը պարզապես հուշ չէ, այն ցեղասպանության կենդանի վկայությունն է:

Թորոսյանը՝ Դարդանելի ճակատամարտի մասնակիցը, ստացել է օսմանյան կառավարության պարգևը: Նույն կառավարությունը նրա մտերիմներին ու հարազատներին աքսորել և վայրենաբար սպանել է:

Հեղինակ-ականատեսի հուզիչ պատմվածքը եվրոպական և մերձավորարևելյան ռազմաքաղաքական ճակատներում սրընթաց զարգացող դեպքերի մասին է՝ միախառնված նրա անձնական դրամային:

«Հայերն օսմանյան բանակում զբաղեցրել են ռազմավարական կարևոր պաշտոններ, այսինքն՝ եղել են վստահելի և հավատարիմ: Առաջին համաշխարհայինի ժամանակ տասնյակ հազարավոր հայ երիտասարդների զինվորագրումը օսմանյան բանակում մեկ անգամ ևս ապացուցում է, որ անհիմն է թուրքական պնդումը, թե իբր հայերը սատարել են թշնամի երկրների բանակներին` դրանով իսկ վտանգ ստեղծելով օսմանյան բանակի համար:Այս պատրվակով էլ հայ զինվորականությունը զինաթափվեց, ապա դաժանորեն ոչնչացվեց»,– նշում է ՀՑԹԻ մամուլի քարտուղար Արևիկ Ավետիսյանը:

newmag59--print-199100 պատմություն՝ լուսանկարներով

Հայերեն և ռուսերեն տարբերակներից հետո ֆրանսերեն կներկայացվի «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը: Այս եզակի հատորը կազմված է 100 լուսանկարներից՝ ուղեկցող բացատրական տեքստերով, որոնք բացառիկ ինֆորմացիա են հաղորդում ցեղասպանության մասին՝ դառնալով անհերքելի վկայություններ:

«Կարևոր է ցեղասպանության մասին խոսել ոչ միայն երկրի ներսում, այլև տեղի ունեցածը պարբերաբար ներկայացնել միջազգային հանրությանը` ապահովելով որակյալ ինֆորմացիա: Վստահ եմ՝ ցուցադրությունը մեծ արձագանք կգտնի Եվրոպայում: Նշանակալի է, որ այն Փարիզի քաղաքապետարանում է անցկացվում, ինչն էլ միջոցառումը հրապուրիչ է դարձնում լուսաբանելու տեսանկյունից»,- շեշտում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:

100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» աջակցությամբ ապրիլի 21-ին Փարիզի Շատլեի թատրոնում հավաքվեcinն աշխարհի 50 լավագույն նվագախմբերում հանդես եկող երաժիշտներ:

Հռչակավոր դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ և Գյուլբենկյան հիմնադրամի երգչախմբի ձայնակցությամբ հնչեcinն Կոմիտասի ստեղծագործությունները:

Գրել կարծիք