Հոգնե՞լ եք աշխատանքից. ահա ռեսթարթի մի քանի միջոց

June 29, 2016

Ինչպե՞ս հաճույք ստանալ աշխատանքից հարցը տարիներ շարունակ հետազոտողների ուշադրության կենտրոնում է: Գիտնականները մի քանի տարի ուսումնասիրել են այն երկրները որտեղ մարդիկ ամենաերջանիկն են: Նրանք ցանկացել են պարզել` արդյո?ք այդ երկրներում մարդիկ հաճույք են ստանում աշխատանքից, թե՞ ոչ: Դուք հիմա կմտածեք, որ երջանիկ երկրների ցանկում, առաջինը Միացյալ Նահանգներն է, բայց ԱՄՆ-ը նույնիսկ չի հայտնվել լավագույն տասնյակում:
Ինչո՞ւ մարդիկ իրենց դժբախտ համարում աշխատանքում, նույնիսկ այն դեպքում, երբ զբաղեցնում են բարձր պաշտոն: Սկզբում եկեք ուսումնասիրենք այն բառերը, որոնք կարող են մեզ երջանկություն պատճառել: Անգլերեն  «happy» բառը առաջացել է «happ» բառից, որը նշանակում է «հաջողություն» կամ «հնարավորություն»:



Սկսել զրոյից` առանց էջը փոխելու. կարիերային նոր շունչ տալու 3 եղանակ





«Երջանիկ լինելու բանաձևը» գրքում Դալայ Լաման գրել է, որ իրական երջանկության հասնելու համար հարկավոր է մարզել միտքը: «Stumbling on Happiness» - հատորյակում էլ հարվրդի հոգեբան՝ Դեն Գիլբերթը պատմում է այն մասին, որ մենք կարող ենք վարժեցնել մեր միտքը երջանիկ լինել: Ահա մի քանի խորհուրդ.
Հաճախ ժպտացեք: Ժպիտը ուղիղ կապ ունի երջանկության հետ: Որքան շատ են մարդիկ ժպտում ու շնորհակալություն հայտնում, այդքան երջանիկ են:  Փորձեք լայն ժպտալ: Ահա ձեզ մի փորձություն. ժպտալու ժամանակ  մտածեք ինչ-որ վատ բանի մասին: Դուք կամ կդադարեք ժպտալ, կամ չեք կարողանա մտածել վատ բանի մասին: Եթե չեք կարողանում մտածել վատ բանի մասին, ապա դուք երջանիկ եք:
Դադարեք անհանգստանալ:  Գիտնականները վստահցնում են, որ անհանգստությունը մարդկանց դրական գծերից է, այն թույլ է տալիս վերանայել, պլանավորել ու գործել զգուշությամբ: Մենք անհանգստանում ենք անկանխատեսելի իրավիճկներից, հենց այդ զգացողությունն էլ ստիպում է մեզ մտածել մեր գործողությունների մասին: Խնդիրը նրանում է, որ մենք անհանգստանում ենք ցանկացած իրավիճակում, այս պարագայում պետք է այնուամենայնիվ պահպանել հանգստություն:
Հանգստացեք: Միացյալ նահանգներում անտանելի խիտ է աշխատանքային գրաֆիկը, այն վտանգում է մտավորականությանը: Դուք ամեն օր օգտագործում եք տարբեր մտքեր աշխատավայրում, բայց դուք մոռանում եք, որ մտքերը զարգացնելու համար հարկավոր է հանգստանալ ու վերազինվել նորով:
Աշխատանքը կատարեք  ամենասկզբում: Գրասենյակային աշխատանքի խնդիրը  այն է, որ դուք հաճախ եք ձանձրանում: Հաճախ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դուք գտնվում եք տարրայի մեջ, գնում եք աշխատանքի ու ամեն ինչ նույնն է: Փորձեք վերադարձնել աշխատանքային էնտուզիազմը: Փորձեք աշխատանքը հետաքրքրացնել` մենամարտելով ինքներդ ձեր հետ: Սովորեք հնարավորինս շատ, զարգացեք հենց աշխատավայրում ու աշխատանքի ժամանակ:
Բաշխեք պարտականությունները: Աշխատակիցների համար ամենակործանարար հայտարարությունը կարող է լինել կրճատումների մասին նորությունը: Շատ մենեջերներ վախենում են անվերահսկելի իրավիճակից, վախենում են, որ այլևս չեն կարող վերականգնել այն վստահությունը, որը ձեռք են բերել տարիների ընթացքում: Եթե դուք հենց այսպես էլ մտածում եք, ուրեմն անպետք եք աշխատանքում: Շուրջօրյա վերահսկողությունը վնասակար է բիզնեսի համար, էլ չասենք ձեր առողջության ու հոգեկան հավասարակշռության մասին: Իսկական լիդերները միշտ փնտրում են մարդկանց, ովքեր ավելի գործունյա են, խելացի, մոտիվացված ու ինֆորմացված, քան իրենք:
Հաճույք ստացեք:  Դադարեք զբաղվել նրանով, ինչը ձեզ դուրը չի գալիս: Կյանքը շատ կարճ է, որպեսզի չստանաք նրանից հաճույք: